«Կիբեռնետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Տես նաև: փոխարինվեց: == Այցելեք նաև == → == Տես նաև == oգտվելով ԱՎԲ
Տող 38.
 
===Կենսաբանական կիբեռնետիկա ===
''Կենսաբանական'' կիբեռնետիկան ուսումնասիրում է կենդանի բնության մեջ գործող կառավարման պրոցեսները կենդանական աշխարհի տարբեր մակարդակներում, ինչպես, օրինակ, բջիջ, հյուսվածք, ներքին օրգան, օրգանիզմն ամբողջությամբ, օրգանիզմների խմբավորում։ Կենսաբանական կիբեռնետիկայի հիմնական խնդիրն է նշված ասպարեզներում կառավարման մեխանիզմների բացահայտումը, հետազոտումը և օգտագործումը (երբեմն՝ տեխ. մոդելավորումը)։ Օրգանիզմներում արդեն բացահայտված և հետազոտված են կառավարման բազմաթիվ պրոցեսներ և մեխանիզմներ (օրինակ, ներզատիչ գեղձերի արտադրած նյութերի դերը սաղմի զարգացման կամ սրտի աշխատանքի կառավարման գործում, տարբեր տիպի շարժումներ առաջացնող էլեկտրական ազդանշանները, որոնք առաջանում են նյարդային համակարգում են)։ Մեծ առաջընթաց կա նաև կենսաբանական կառավարման պրոցեսների մոդելավորման և պրակտիկ օգտագործման գործում (օրինակ, հնարավոր է բուժական նպատակներով մարդու երիկամը փոխարինել արհեստական երիկամով, կառուցել մարդկանց ձեռքերի և ոտքերի պրոթեզներ, որոնց շարժումները կառավարվում են մարդու նյարդային համակարգի էլեկտրական ազդանշաններով)։ Կենսաբանական երևույթների ուսումնասիրության կիբեռնետիկական մոտեցումը իրեն արդարացնում է նաև տեսական հետազոտություններում՝ որպես ամբողջական և ամփոփիչ ըմբռնումների աղբյուր։ Օրգանիզմի՝ որպես կառավարվող համակարգի, ընդհանուր կառուցվածքը դեռ բացահայտված չէ։ Կան դեպքեր, երբ կենսբանականկենսաբանական կառավարման որոշ մեխանիզմների գոյությունը մնում է կասկածի տակ (օրինակ, գենետիկական մուտացիաների հաճախականության կառավարումը՝ կախված արտաքին պայմաններից)։ ԽՍՀՄ տարիներին որոշ դեպքերում ապացուցված է կենսաբանական կառավարող մեխանիզմի գոյությունը, սակայն նրա գործողության սկզբունքը այդպես էլ չպարզաբանվեց (օրինակ, էգերի և արուների հարաբերական քանակության փոփոխության կառավարումը՝ կախված արտաքին պայմաններից)։
 
===Բժշկական կիբեռնետիկա ===