«Էլեկտրոնային մանրադիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: դ , → դ, oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 26.
 
[[Անդրադարձնող մանրադիտակ]]ում (լուծունակությունը՝ 300-500 Å) առարկայի պատկերի առաջացումը պայմանավորված է ցրված էլեկտրոններով, որոնք անցնում են պատկերը խոշորացնող ոսպնյակների համակարգով (նկ. 4)։ Հայելային մանրադիտակով (նկ. 5) ստանում են էլեկտրական պոտենցիալի բաշխումը հետազոտվող նմուշի մակերևույթին։ էլեկտրոններն անդրադառնում են ոչ թե անմիջապես առարկայից, այլ այն էկրանացնող համապոտենցիալ մակերևույթից։ Այսպիսի մանրադիտակի լուծունակությունը 1ΟΟΟ Å է։ [[Ստվերային մանրադիտակ]]ում (լուծունակությունը՝ մինչև մի քանի հարյուր Å) նմուշի վրա ուղղվում է բարակ էլեկտրոնային զոնդ, որը առարկայից հեռու տեղադրված էկրանի վրա տալիս է նրա ստվերապատկնրը։
Էլեկտրոնային մանրադիտակը հզոր զենք է նյութերի կառուցվածքն ուսումնասիրելու համար։ 60-ական թվականների վերջին մանրադիտակի միջոցով ստացվել են խոշոր մոլեկուլների լուսանկարներ, որոնցում երևում է որոշ ատոմների միջուկների դասավորությունը։ Էլեկտրոնային մանրադիտակը գործնական արդյունավետ կիրառություն ունի նաև քիմիական, կենսբանականկենսաբանական և բժշկական հետազոտությունների բնագավառում։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=244}}