«Մումթազ Մահալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
Մումթազ Մահալը (Հեղինեն) ծնվել է 1593 թվականին հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի ընտանիքում: 
{{Անձ}}
 
Նրան անվանել են նաև Արջում անդ Բանո Բեգում: 
 
Ստացել է ժամանակի հիմնարար կրթություն, ունեցել է կանացի նրբագեղություն, գեղեցկություն և եղել է բավականին նրբանկատ: Հոր ծառայության պատճառով մոտ է եղել հնդկական արքունիքին: 
 
Թագաժառանգ Խուրամի խանը նրա հետ ամուսնանում է 1612 թվականին: 
 
1627 թվականին թագաժառանգ Խուրամի խանը դառնում է Հնդկաստանի թագավոր: 
 
Թագադրությունից հետո Խուրամի խանը անվանափոխվում և կոչվում է Շահ Ջահան: 
 
Հնդկաստանի հայուհի թագուհի Մումթազ Մահալը իր մահկանացուն կնքել է երիտասարդ հասակում 1629 թվականին, Հնդկաստանի Բուրհան Նուրե բնակավայրում, ուր և հողին է հանձնվել: Սակայն, քիչ անց նրա աճյունը տեղափոխվել է Ագրա և հողին հանձնվել Ջամնա գետի ափին: Այստեղ թագավոր ամուսին Շահ Ջահանը նրա գերեզմանի վրա կառուցում է (1630-1652) աշխարհահռչակ մզկիթ-դամբարանը Թաջ Սահալը: 
 
Հայերեն Թաջ Մահալ նշանակում է «Թագի պալատ»: 
 
Բանաստեղծներն այն անվանում են «Մարդկային սիրո հուշարձան», նաև «Քարից կերտած պոեմ»: 
 
Ճանաչված աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը «Պատանի աշխարհագրագետ» գրքում (Երևան, 1985) գրում է, որ 1630 թվականին Մումթազ Մահալն ուղեկցում է թագավոր ամուսնուն պատերազմում, ռազմի դաշտում հիվանդանում է: Բժիշկներն անկարող են լինում փրկելու նրա կյանքը: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն: 
 
Որոշ գիտնականներ հերքում են Մումթազ Մահալի հայուհի լինելու փաստը, ըստ նշված հեղինակի նրան շփոթելով մեծ մոնղոլների մի այլ թագուհու հետ, որն, իրոք, հայկական ծագում ուներ և, որին հեղինակները սիրել, հարգել և կոչել են Մարիամ Բեգում Մահիրա:{{Անձ}}
'''Մումթազ Մահալ''' ([[1593]] թ. [[ապրիլ]], [[Ագրա]] - [[1631]] թ. [[հունիսի 6]]), օրիորդական անունը Արջումանադ Բանու Բեգամ. [[Շահ Ջահան]]ի սիրելի կինը։ Մումթազ Մահալը եղել է հայտնի պաշտոնյա [[Ասաֆ խան]]ի դուստրը։ Տրված անունը նրան տվել է [[Շահ Ջահան]]ի հայրը՝ [[Ջահանգիր]]ը. այն նշանակում է «պալատի զարդ»։