«Կարմիր Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Վարդան Մամիկոնյան Փոքր''' (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ զորավար, [[Կարմիր Վարդանի ապստամբություն (571-572)|571-572 թվականների ազատագրական շարժման]] առաջնորդ։ Վարդան [[Վարդ Մամիկոնյան|Մամիկոնյան]]ի թոռը, [[Վասակ Մամիկոնյան|Վասակի]] որդին։ Վարելով հայկական զորքերի հրամանատարությունը, Վարդան Մամիկոնյանը հակադրվել է [[Մարզպանական Հայաստան]]ում պարսից [[Սասանյան]] արքունիքի վարած հայ ավատատերերի իրավունքների ոտնահարման, հարկերի ծանրացման և բռնի կրոնափոխման քաղաքականությանը (պարսիկ մարզպան Սուրենը սաստկացրել է հայերի հալածանքները, նենգորեն սպանել Վարդան Մամիկոնյանի եղբայր [[Մանվել Մամիկոնյան|Մանվելին]], [[Դվին]]ում հիմնել ատրուշաններ և այլն)։
Իր շուրջ համախմբելով հայրենասեր ուժերին (մոտ 20 հազար մարտիկ), Հայոց կաթողիկոս [[Հովհաննես Բ Գաբեղենացի|Հովհաննես Բ Գաբեղենեցու]] աշակցությավբ Վարդան Մամիկոնյանը գումարել է նախարարների գաղտնի խորհրդակցություն, որը որոշել է զինված պայքար մղել պարսկական տիրողների դեմ և օգնություն խնդրել Բյուզանդական կայսրությունից։ Հուստինիանոս 2-րդ կայսրը ([[565]]—[[578]]) Հայաստանի բյուզանդական մասի զինվորական հրամանատարին հանձնարարել է ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Վարդան Մամիկոնյանին հաջողվել է պարսից դեմ ռազմական դաշինք կնքել նաև եգերացիների, աբխազների, ալանների, վրացիների և աղվանների հետ։ Սուրեն մարզպանը լրացուցիչ ուժեր (15 հազար զինվոր) կենտրոնացնելով Դվինում, փորձել է ճնշել ապստամբությունը։