«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Կոնգրեսի նիստերի ժամանակ, [[Էլբա]] կղզի աքսորված [[Նապոլեոն|Նապոլեոնը]], [[1815]] թվականի [[մարտի 1]]-ին անսպասելիորեն ափ իջավ [[Ֆրանսիա]]յում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի [[Փարիզ]] (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը): Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։
 
[[Վաթեռլոոյի ճակատամարտ]]ից մի քանի օր առաջ, [[1815]] թվականի [[հունիսի 9]]-ին, [[Ռուսաստան]]ը, [[Պրուսիա]]ն, [[Ավստրիա]]ն, [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իսպանիա]]ն, [[Շվեդիա]]ն և [[Պորտուգալիա]]ն ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ [[Բելգիա]]ն և [[Հոլանդիա]]ն միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից [[Դանիա]]յից, անջատվեց [[Նորվեգիա]]ն և միացավ [[Շվեդիա]]յին։ Դանիան ստացավ [[Շլեզվիգ]]ը և գերմանական [[ՀոլշտայնՀոլշթայն]]ը։
 
Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ [[Լեհաստան]]ը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով [[ցարական Ռուսաստան]]ի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ [[Կրակով]]ը հռչակվեց «անկախ քաղաք»։