«Գուսան (Կոմիտասի երգչախումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Գուսան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| պատկեր = Gusan.jpg
| գույն = classical_ensemble
}}
[[Պատկեր:Gusan.jpg|300px|մինի|Կոմիտաս վարդապետի ղեկավարած «Գուսան» երկսեռ երգչախումբը ([[1910]] թ.)]]
 
'''Գուսան''' - [[Կոմիտաս]]ի երկսեռ երգչախումբն է։ Գործել է [[1910]] - [[1915]] թվականներին ([[1914]] - [[1915]] թ.թ. կոչվել է «Հայ գուսան») [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ Համերգները տեղի են ունեգել Բերայի «Պտի-Շան» թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»-ի և այլ սրահներում։ Անձնակազմը՝ սկզբում 300, [[1912]] թվականից 200 հոգի էր։ «Գուսան»-ը ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմաձայն կոնտրաստային կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով նաև որպես կրկնակ խումբ։ Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդաձակ շարերը, «[[Պատարագ]]»-ը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաեվրոպական հեղինակների որոշ գործեր (մասնավորապես [[Ջուզեպպե Վերդի|Վերդի]]ի և [[Ռիխարդ Վագներ|Վագներ]]ի օպերաներից հատվածներ)։ Համերգները հաճախ ուղեկցվել են Կոմիտասի բանավոր կամ տպագիր բացատրականներով։ «Գուսան»-ի ելույթները եղել են [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] ընդհանուր երաժշտական հայ ազգային կյանքի կարևոր երևույթ ([[1913]] թվականի հոկտեմբերի 25-ի ելույթը դարձել է հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400 ամյակների տոնակատարության կարևոր օղակներից մեկը)։ «Գուսան»-ում մասնագիտական պատրաստություն են ձեռք բերել «Կոմիտասյան հինգ սաները» (Բ. Կանաչյանը, Վ. Սարգսյանը, Մ. Թումաճյանը, Վ. Սրվանձտյանը, Հ. Սեմերճյանը)։