«Մելքոն Քեպապչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
| ծննդյան անուն = Մելքոն Մկրտչի Քեպապչյան
| բնագիր անուն =
| պատկեր =
| նկարագրություն =
| ծնվել է = [[1880]]
| ծննդավայր = [[Ակն]], [[Թուրքիա]]
| վախճանվել է=[[1949]]
| վախճանի վայր = [[Երևան]]
| ազգություն =[[հայ]]
| Ոճ(եր)ը =
| ժանրերը = [[գեղանկարչություն]]
| գործունեություն =գեղանկարիչ
| ակտիվ շրջան =
| ներշնչվել է =
| ներշնչել է=
}}
 
'''Մելքոն Մկրտչի Քեպապչյան''' ([[1880]], [[Ակն]], [[Թուրքիա]] - [[1949]], [[Երևան]]), հայ [[գեղանկարչություն|գեղանկարիչ]]։
 
== Կենսագրություն ==
Սովորել է Ակնի Նարեկյան և [[Ներսեսյան վարժարան (Թուրքիա)|Ներսեսյան վարժարան]]ներում։ 1892 թվականին տեղափոխվել է [[Կոստանդնուպոլիս]], որտեղ զբաղվել է մանրանկարչությամբ։ Փոխադրվելով [[Փարիզ]]` զբաղվել է նաև գրքերի նկարազարդումով։ [[1947]] թվականին ներգաղթել է [[Խորհրդային Հայաստան]]<ref>Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան</ref>։ Աշխատանքները գտնվում են [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում<ref>[http://www.gallery.am/hy/database-egov/?d_l=0&d_s=0&d_a=770&kyw=&search-it=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC Մելքոն Քեպապչյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում]</ref>:
 
== Ստեղծագործություններ ==
 
Քեպապչյանի արվեստում ակնառու տեղ է գրավում [[Մեծ եղեռն]]ի թեման։ Մեզ հայտնի առաջին աշխատանքներից է «Ողջ մնացողներուն մղձավանջը» նկարը, որը ներկայացնում է ծխի, բոցերի, խավարի ու ավերի մեջ գտնվող Հայաստանը։ Համազգային ողբերգությունը թեմա է դարձել նաև «Խավարից լույսը», «Ավերակներու բուն», «Հայ մայրերու սուգը», «Հայ անթաղ նահատակներու հիշատակարան» և այլ ստեղծագործությունների համար։ Հատկապես ազդեցիկ է այդ շարքի վերջին նկարը։ Կոստանդնուպոլսի մզկիթների ու մինարեթների չարագուշակ ուրվապատկերի վերևում, արնաներկ հորիզոնում պատկերված են բազմահազար անմեղ զոհերի անհայտ, անանուն, գոյություն չունեցող, խոնարհված խաչ-տապանաքարերը, որոնց կենտրոնում վառվում է նրանց հիշատակը հավերժակոչող անշեջ կրակը։ Դա արվեստագետի կանգնեցրած հուշարձանն է իր ժողովրդի նահատակների հիշատակին, անչափ պարզ, հնչեղ և կոթողային։ Արևմտահայության աղետն իր կնիքն է դրել Քեպապչյանի ողջ ստեղծագործության վրա («Ունայնություն ունայնության», «Թախծոտ գիշեր», «Մղձավանջ», «Գթություն», «Մենություն», «Մահերդ», «Վիշտը», «Ճակատագրիս ընթացքը», «Հացի կոիվ» և այլն)։ Հայրենիքի կորստյան թեման արտահայտվել է անսահման կարոտով տոգորված «Ծննդավայրս, հրաժեշտի տարին» պատկերում և Թորոս Ազատյանի «Քառասնյակը» հատորի նկարազարդումներում։ 1930–ական թվականներին Քեպապչյանը ձևավորել է Փարիզում լույս տեսնող «Նահատակ գրագետներու բարեկամներ» մատենաշարի հատորները, որոնք մեծ ճանաչում են բերել արվեստագետին, և պատկերազարդել «Ձոն Հաճընի հերոսամարտի տասնամյակի» հուշահատորը։ Կարոտախտով տառապող արվեստագետի զգացմունքների դրսևորումն է «Հայրենաբաղձություն» պատկերը։ Հայրենի եզերքի անսահման կարոտն ու վերադարձի բաղձանքն են, որ ուժ են տվել վաթսունամյա նկարչին թողնել օտար ափերը և հայրենադարձվել։
 
* «Հայ մայրերի սուգը»
* «Գաղթականներ»
* «Խաչելություն»
* «Վաղ գարուն»
* «Օրնամենտալ մոտիվ»
* «Երաժշտություն»
* «Վիշտ»
* «Հիշատակարան»
 
== Ցուցահանդեսներ ==
Տող 39 ⟶ 22՝
 
== Մատենագրություն ==
* Կյուսթավ Քան, Մելքոն Քեպապճյան, «Առաջ», 1930, 14 հունիսի։
* Մ. Քեպապճեան, «Ընդարձակ տարեցույց Ազգային հիվանդանոցի», 1931 թ.։
* Վահրամ Թաթուլ, Մելքոն Քեպապչյանը և իր նկարահանդեսը։ «Առաջ», 1930, 19 մայիսի։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 49 ⟶ 32՝
 
{{DEFAULTSORT:Քեպապչյան, Մելքոն}}
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:1880 ծնունդներ]]
 
[[Կատեգորիա:1949Հայ մահերնկարիչներ]]
[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]