«Կիլիկիայի հայկական իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 157.
1169 թվականին հայրենիքից արտաքսված Մլեհր Նուր ադ-Դինի ռազմական օգնությամբ ներխուժեց Կիլիկիա և բռնատիրեց հայոց Մեծ իշխանի գահը։ Թովմաս պայլր Ռուբենին ուղարկեց Հռոմկլա՝ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ։ 1170 թվականին Ռուբեն II-ը մահացավ կասկածելի հանգամանքներում։
 
Մլեհ Ռուբինյանը (1169-1175) որդեգրեց կենտրոնախույս ուժերին և իր քաղաքական հակառակորդներին սանձելու, բարձրաստիճան հոգևորականության իրավունքներն ու արւոոնություններր սահմանափակելու, վանքերում կուտակված մեծաքանակ հարստություններր հօգուտ պետական գանձարանի բռնագրավելու և կենտրոնական իչխանությունրիշխանությունր հզորացնելու քաղաքականություն։ Նա կտրուկ փոխեց նաև իր նախորդների վարած արտաքին քաղաքականության ավանդական շավիղր. Նուր ադ-Դինի դաշնակցությամբ իր զենքն ուղղեց բյուզանդացիների և խաչակրաց իշխանությունների դեմ։ 1170 և 1173 թվականներին Մլեհը պարտության մատնեց բյուգանդական զորքերին, կանխեց Դաշտային Կիլիկիայի նկատմամբ Կոնստանդին Կւսլամանոս զորավարի ոտնձգությունները, րնդլայնեց և ամրապնդեց Հայոց Մեծ իշխանապետության սահմանները։ Սակայն դաշնակից Նուր ադ-Դինի մահից մեկ տարի անց՝ 1175 թվականին, Մլեհի ներքին և արտաքին քաղաքականությունից դժգոհ իշխանները պաատական դավադրությամբ սպանեցին նրան։
[[Պատկեր:Siscapital.jpg|մինի|[[Սիս]]]]
Հայոց բերդատեր իշխանների խորհրդի որոշմամբ Մլեհին հաջորդեց նրա Ստեփանեի եղբոր ավագ որդին՝ 30-ամյա Ռուբեն III-ը (1175-1187)։ Ստեփանեի կինր՝ Հեթումյան իշխան Սմբատ Պապեռոնցու դուստր Ռիթան, ամուսնու եղեռնական մահից (1162) հետո իր որդիներ Ռուբենի և Լևոնի հետ 13 տարի ապրեց եղբոր՝ Բակուրանի ապարանքում։ Վերջինիս ուղեկցությամբ Ռուբեն III-ը Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա մայր տաճարում ճոխ հանդիսավորությամբ օծվեց Հայոց Մեծ իշխան։ Ռուբեն III-ը նախ պատժեց իր հորեղբոր դահիճներին և Մլեհի աճյունն ամփոփեց նրա հիմնած Մեծքար վանքում, իսկ Մլեհի այրիացած կնոջը, որն ապաստանել էր իր եղբոր՝ կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի մոտ, շնորհեց երեք բերդ ու արժանացրեց պատիվների։