«Հադես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: չէն → չեն (4)
Տող 123.
 
=== Հադեսի շրջապատը ===
:Հենց այդ թագավորության մեջ, ուր չէնչեն հասնում երկնային կյանքի ո'չ լույսը, ո'չ հրճվանքը, ո'չ թախիծը, թագավորում է [[Զևս]]ի եղբայրը Հադեսը։ Նա իր կնոջ՝ [[Պերսեփոնե]]ի հետ միասին նստում է ոսկեղեն գահին։ Նրան ծառայում են վրեժխնդրության անողորմ աստվածուհիներ [[Էրինիներ]]ը։ Ահեղ են նրանք. Խարազաններն ու օձերը ձեռքերին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չէնչեն տալիս նրան և հոգեմաշ են անում խղճի տառապանքներով։ Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին։ Հադեսի գահի մոտ նստում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսը և Հռադամանթոսը։ Հենց այստեց, գահի մոտ է նաև մահվան աստված [[Թանատոս]]ը՝ սուրը ձեռքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով։ Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ [[Թանատոս]]ը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից ու հափշտակի հոգին։ [[Թանատոս]]ի կողքին են և մռայլատես Կերերը։ Նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով. Հրճվում են տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ընկնում հերոսները, ապա իրենց շառագույն շուրթերով հպվում են վերքերին, ագահաբար ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները։
:Այստեղ, Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես [[Հիպնոս]]ը՝ քնի պատանի աստվածը։ Նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ կակաչի գլխիկները ձեռքին և եղջյուրի միջից քնաբեր հեղուկ է ցողում։ Նա իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ։ Հզոր է [[Հիպնոս]] աստվածը. Նրան չէնչեն կարող ընդդիմանալ ո'չ մահկանացուները, ո'չ աստվածները, ո'չ էլ մինչև իսկ [[Զևս]]ը.Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խոր քնի մեջ։
 
:Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները։ Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով ու տանջալից երազներ են բերում։ Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում։
Տող 164.
 
{{quote|Քաղցից ու ծառավից տանջահար՝ կանգնած է նա վճիտ ջրի մեջ։ Ջուրը գրեչե հասնում է նրա կզակին։ Բավական է մի փոքր միայն կռանալ, և նա կարող է հագեցնել իր տանջալից ծառավը։ Բայց Տանտալոսի կռանալուն պես ջուրը չքանում է, և ոտքերի տակ մնում է միայն պապակ, սևացած հողը։
Տանտալոսի գլխավերևը կախ են ընկել պտղատու ծառերի ճյուղերը։Հյութալի թուզ, կարմիր խնձոր, նուռ, տանձ և ձիթապտուղ՝ կռացել են նրա գլխին վրա, խաղողի ծանրաբեր ու հասուն ողկույզները գրեթե հպվում են մազերին, բայց հենց նույն պահին կատաղի մի հողմ է սուրում ու հեռու քշում պտղավորված ճյուղերը։ Բայց միայն սովն ու ծառավը չէնչեն , որ տանջահար են անում Տանտալոսին. Հավերժական երկյուղը մշտապես ճմլում է նրա սիրտը։ Գլխավերևը մի վիթխարի քարաժայր կա կախված, որ հազիվ է մնում տեղում և ամեն պահ սպառնում է վայր ընկնել և իր ծանրության տակ ճղմել Տանտալոսին։ Եվ այսպես, հավերժական երկյուղից, սովից ու ծարավից տառապում է Սիպիլոսի արքա և Զևսի որդի Տանտալոսը՝ դժնադեմ Հադեսի թագավորության մեջ։}}
<center>'''Շարադրված է ըստ Հոմերոսի "Ոդիսականի" պոեմի։ ''' </center>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հադես» էջից