«Փյունիկեցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն չակերտ, փոխարինվեց: >> → » (3), << → « (3)
Տող 1.
[[Image:Phoenicia map-en.svg|thumb|right| [[Փյունիկիա]]յի քարտեզը.]]
[[File:PhoenicianTrade.png|thumb|right|]]
 
'''Փյունիկեցիներ''' ({{lang-en|Phoenicianism}}), հնագույն սեմական [[ցեղ]]եր, պատկանել են արևմտասեմական ցեղերի քանանական ճյուղին։ Բնակվել են [[Փյունիկիա]]յում՝ ներկայիս [[Լիբանան]]ի տարածքում Ք.ա.1200-146 թվականներին։ Եղել են արհեստավորներ, առևտրականներ և ծովագնացներ, ստեղծել են առաջին հնչյունային [[այբուբեն]]ը։ Հիմնել են մի շարք [[գաղութ]]ներ, որոնցից հայտնի է հատկապես [[Կարթագեն]]ը։ Խոսել են [[փյունիկերեն]]ով։ Նրանց մշակույթը ոչնչացավ, երբ Ալեքսանդր Մեծը գրավեց այդ տարածքը:
 
== Անվան ծագումնաբանություն ==
Փյունիկեցիների անվանումը ծագել է հունական <<«ֆոինոս>>» բառից, որը թարգմանաբար <<«կարմիր>>» է նշանակում: Նրանց այդպես էին կոչում, որովհետև նրանք մյուրեքս կոչվող [[ծով]]ային [[խխունջներ]]ից պատրաստում էին վառ [[ծիրանագույն ներկ]]: Այդ ներկով ներկված կտորեղենը շատ թանկ էր , այդ պատճառով էլ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ժամանակաշրջանում միայն [[կայսր]]երն էին հագնում մյուրեքսից պատրաստված հագուստներ:
 
== Զբաղմունքը ==
[[File:Phoenician ship.jpg|right|thumb|]]
Փյունիկեցիները առաջինն էին, որ մեծ քանակով թափանցիկ ապակեղեն արտադրեցին: Նաև կարողանում էին <<«ապակի փչել>>» և ստանալ հրաշալի ապակեղեն: Փյունիկեցի արհեստավորները վաճառքի համար պատրաստում էին կավե, փղոսկրե և մետաղե իրեր, կտորեղեն, ինչպես նաև մայրի ծառի փայտը: Նրանք նաև հմուտ նավաստիներ են եղել և ունեցել են լավ կառուցված նավեր, որով նավարկել են դեպի Բրիտանիա, ապրանքներ փոխանակել անագով և արծաթով: Ք.ա. 600 թվականին Արևմտյան Աֆրիկայի հետազոտության ժամանակ փյունիկեցիները օգնել են [[եգիպտացիներ]]ին: Նրանք կառուցել են նաև աստվածներին նվիրված բազմաթիվ տաճարներ և սրբավայրեր: Ռազմիկ աստված Բաալն նրանց գերագույն աստվածն էր: Քրմերն ու քրմուհիները անհաջողությունների ժամանակ աստվածներին երեխաներ էին զոհաբերում:
 
== Կարթագեն ==
Տող 17.
'''Փյունիկեցիները''' առաջին ժողովուրդներից էին, որոնք պատկերագրերի փոխարեն այբուբեն են օգտագործել, որը բաղկացած էր 30 բաղաձայնից, և չկային ձայնավորներ: Այդ տառերը հիմք դարձան ժամանակակից այբուբենի համար:
== Փյունիկեցիների գաղութների աշխարհագրությունը ==
Փյունիկեցիները ժամանակին սփռվել են [[Միջերկրական ծով]]ի ափերով` գաղութ հիմնելով շատ օտար երկրներում`Կադիսում ([[Իսպանիա]]), Մարսելում ([[Ֆրանսիա]]), [[Մալթա|Մալթայ]]ումյում, Սիցիլիայում, [[Կիպրոս]]ում և Հյուսիսային Աֆրիկայի Կարթագենում (այժմ` [[Թունիս]]): Կարթագենում նրանք առևտուր էին անում տեղացիների հետ` նրանցից գնելով [[մորթի]] և փայտ, թանկարժեք [[փղոսկր]]յա իրեր:
 
== Աղբյուրներ ==
*Տ. Հովսեփյան ՙՙ«1000 հարց և պատասխան» Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն
 
[[Կատեգորիա:Հնագույն քաղաքակրթություններ]]
[[Կատեգորիա:Փյունիկեցիներ]]