«Հռոմկլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Հռոմկլա - Հռոմ-Քար, Կլայն Հռոմեական: Բերդաքաղաք Եփրատեսիա նահանգում, Եփրատ գետի աջ ափին, Փարզման (այժմ`...
 
No edit summary
Տող 1.
'''Հռոմկլա''' - Հռոմ-Քար, Կլայն Հռոմեական: Բերդաքաղաք Եփրատեսիա նահանգում, [[Եփրատ]] գետի աջ ափին, Փարզման (այժմ` Մերզումեն) վտակի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա: Շրջափակված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի[[Եփրատ]]ի ու Փարզմանի ջրերով, ուներ քառաշարք պարիսպ ու աշտարակաձև, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս: Ժայռերին խարսխված բարձր պարիսպներն ամրացված էին ուղղանկյուն կտրվածքի աշտարակներով: Բերդի ներսում պահպանվել են աշխարհիկ շենքերի ավերակներ: Հռոմկլան հռչակված էր ձիթենու, թզենու, պիստակենու ծառերով, ձմերուկի, սեխի, դդմի մշակությամբ:
Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել: Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հռոմկլա` <<''հոռոմների կամ հույների[[հույներ]]ի բերդ>>'' անունը):
[[11-րդ դարիդար]]ի 2-րդ կեսից ենթարկվել է [[Փիլարտոս Վարաժնունի|Փիլարտոս Վարաժնունու]], այնուհետև` Գող Վասիլի հայկական իշխանություններին: Մեծ իշխան Գող Վասիլի մահից ([[1112]]) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հռոմկլան գրավել և պարգևել է իր ազգական Ջոսլին II Կուրնեին: [[1151]]-ին Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց [[կաթողիկոս]] [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ Պահլավունուն]]: Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ: Ավելի ուշ Հռոմկլայում կառուցվեց նաև Ս. Փրկիչ եկեղեցին: [[1178]]-ին և [[1179]]-ին Հռոմկլայում գումարված ժողովները, որոնց մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկել և մերժել են բյուզանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանաչել Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը: Մինչև [[13-րդ դարիդար]]ի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը: Հայոց թագավոր [[Լևոն Բ]] Մեծագործն այն միացրեց արքունի տիրույթներին: Մինչև 1292-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոս [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] օրոք ([[1166]]-[[1173]]) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն: Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը: Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով: Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ [[Ներսես Դ ԿլայեցինԿլայեցի]]ն, [[Գրիգոր Դ ՏղանՏղա]]ն, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ:
1292թ.[[1292]] թ-ի մայիսին Եգիպտոսի[[Եգիպտոս]]ի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրում էին թշնամուն: Դրսի օգնությունից զրկված պաշտպանները հունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամուն: Պահակազորը սրի քաշվեց, քաղաքը կողոպտվեց, բնակչության զգալի մասը, այդ թվում` Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերվեցին: Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ: Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք [[Սիս|Սսում]]: [[16-րդ դարիցդար]]ից հետո` օսմանյան թուրքերի տիրապետության ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին: Հռոմկլան վերջնականապես ավերվեց [[1839]]-ին` Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից: Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները: Մինչև ]]20-րդ դարիդար]]ի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին <<''Տեր Ներսես>>''):
 
 
[[de:Rum Kalesi]]
[[eo:Hromgla]]
[[fr:Hromgla]]
[[it:Hromgla]]
[[ku:Hromkla]]
[[tr:Rumkale]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հռոմկլա» էջից