«Դրեզդենի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sempergalerie.jpg|մինի|250px|Պատկերասրահի մուտքը]]
 
'''Դրեզդենի հին վարպետների պատկերասրահը''' ({{lang-de|Gemäldegalerie Alte Meister}}) գլխավորապես 15-18-րդ դարերի [[Գեղանկարչություն|գեղանկարչության]] աշխարհի ամենաընդգրկուն պատկերասրահներից մեկն է։ Ներառում է մոտ 750 աշխատանք, որոնք ձեռք են բերել [[Սաքսոնիա|Սաքսոնիայի]] իշխանները` [[Վետտիններ|Վետտինների]] Ալբերտինյան ճյուղից: Գտնվում է [[Գերմանիա]]յի [[Դրեզդեն]] քաղաքում։ Այժմ մտնում է Դրեզդենի Պետական գեղարվեստական հավաքածուի մեջ:
 
== Պատմություն ==
 
Ինչպես և շատ միապետական նստավայրերում, աշխարհահռչակ հավաքածուի սկիզբը դրվել է 1560 թվականին հիմնված գեղեցիկ արվեստների խորհրդի կողմից, որտեղ բնության հրաշքների, ձեռքի աշխատանքների ու տարբեր տիպի յուրահատուկ իրերի հետ ցուցադրվում էին նաև իտալական ու ֆլամանդական վարպետների գեղանկարները:
Հին վարպետների աշխատանքները սիստեմատիկ կերպով սկսել են հավաքել կուրֆյուրստ [[Ավգուստ 2-րդ Ուժեղ|Ավգուստ 2-րդ Ուժեղը]] (1670-1733) և նրա որդի Ֆրեդրիկ Ավգուստ 2-ը, ովքեր հայտնի էին որպես արվեստ գնահատողներ: 60 տարվա ընթացքում նրանք նշանակալի կերպով հարստացրին հավաքածուն:
1745 թվականին [[Մոդենա|Մոդենայի]] Դքսին պատկանող 100 լավագույն նկարներ գնվեցին և հաջորդ տարի տեղափոխվեցին Դրեզդեն<ref>Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister . E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17</ref> {{ref-de}}:
Քանի որ արագորեն մեծացող հավաքածուն ավելի մեծ տարածք էր պահանջում պահելու և ցուցադրության համար, այն Դրեզդենի Ամրոցից տեղափոխվեց դեպի կից Stallgebäude-ը (16-րդ դարի Վերածննդի շինություն)<ref>Դրեզդենի Թագավորական Պատկերասրահ, կատալոգ, 1873, OCLC 4424862</ref>:
Միևնույն ժամանակ հավաքածուն համաեվրոպական ճանաչում էր ձեռք բերում: Կտավներ ամբողջ [[Եվրոպա|Եվրոպայից]], հատկապես [[Իտալիա|Իտալիայից]], [[Փարիզ|Փարիզից]], [[Ամստերդամ|Ամստերդամից]] և [[Պրահա|Պրահայից]] ուղարկվում էին Դրեզդեն: Հավաքածուի համար կատարված գնումների պսակը [[Ռաֆայել|Ռաֆայելի]] [[Սիքստինյան Տիրամայր|Սիքստինյան Տիրամայրն]] էր (1754)<ref>Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister . E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17</ref> {{ref-de}}:
[[1838]] թվակականին ճարտարապետ Գոթթֆրայդ Սեմփերը հրավիրվեց պատկերասրահ` հավաքածուի համար համապատասխան [[Ճարտարապետություն|ճարտարապետակա]]ն լուծումներ նախագծելու համար: [[Ցվինգեր|Ցվինգերի]] նոր մասնաճյուղը հաջորդաբար կառուցվեց 1847-1854 թվականներին: [[1855]] թվականի սեպտեմբերի 25-ին Նոր Թագավորական Թանգարանը (Neues Königliches Museum) բացվեց Semper պատկերասրահում, որտեղ էլ տեղակայված է մինչև օրս<ref>Դրեզդենի Թագավորական Պատկերասրահ, կատալոգ, 1873, OCLC 4424862</ref>:
Տարածքի սղության պատճառով թանգարանի 19-20-րդ դարերի կտավներն ընդգրկող Ժամանակակից բաժանմունքը տեղափոխվեց Բրուհլ Տերրասում գտնվող շենքը, որն այժմ հայտնի է Նոր Վարպետների Պատկերասրահ անունով:
Երբ [[1938]] թվականին սկսվեց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմը]], թանգարանը փակվեց: Երբ 1945 թվականի փետրվարի 13-ին Դրեզդենի ռմբակոծության ժամանակ մեծապես ավերվեց պատկերասրահի շենքը, հավաքածուն ապահով կերպով տեղահանված էր այնտեղից: [[1945]] թվականին, պատերազմի ավարտին, նկարների մեծ մասը բռնագրավվեցին [[Կարմիր բանակ|Կարմիր բանակի]] զինվորների կողմից ու տեղափոխվեցին [[Մոսկվա]] և [[Կիև]]: [[1956]] թվականին հավաքածուն վերադարձավ Դրեզդեն. այդ ժամանակ նկարների մի մասը ցուցադրվում էին դեռևս կիսավեր Semper պատկերասրահի առաջին հարկում: Հին Վարպետների Պատկերասրահը վերաբացվեց 1960 թվականին, երբ շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին: Չնայած ամենակարևոր նկարներն այս ընթացքում պահպանվեցին, սակայն եղան նաև մեծ կորուստներ: 1963 թվականի վկայություններն ասում են, որ 206 կտավ ոչնչացել է, իսկ 507-ն անհետացել են: Սրանցից 450-ը մինչև օրս էլ կորած են համարվում<ref>Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister . E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17</ref> {{ref-de}}:
 
== Հավաքածու ==
 
Այժմ 750 կտավ, այսինքն, ամբողջ հավաքածուի 40 տոկոսը, ցուցադրված են պատկերասրահում: Դրանք թվագրվում են 15-18-րդ դարեր: 19-րդ դարից հետո պատկերված կտավները ցուցադրվում են Նոր Վարպետների Պատկերասրահում, Ալբերտինումում:
 
Ներկայացված են [[Վերածնունդ|Վերածննդի]] ու [[Բարոկկո|Բարոկկոյի]] իտալացի նկարիչներ Ռաֆայելի, [[Տիցիան|Տիցիանի]], Ջիորջինոյի, Քորրեգոյի, Տինտորետտոյի և Գուրցինոյի կտավները: Հավաքածուն պարունակում է 17-րդ դարի ֆլամադացի ու հոլանդացի նկարիչներ [[Ռուբենս|Ռուբենսի]], [[Ռեմբրանտ|Ռեմբրանտի]], Վան Դյուկի և Վերմերի մեծ թվով աշխատանքներ: Գերմանացի, ֆրանսիացի և իսպանացի նկարիչների հայտնի աշխատանքները ևս ներառված են պատկերասրահում: Ցուցադրվում են նաև վաղ Վերածննդի աշխատանքները:
Պատերի գույնը համապատասխանեցված է հավաքածուի կառուցվածքին: Իտալական արվեստը ներկայացված է մուգ կարմիր պատերով սենյակում: Հոլանդական և ֆլամանդական աշխատանքները ցուցադրված են կանաչ ֆոնի վրա: 17-րդ դարի ֆրանսիական ու իսպանական նկարները տեղադրված են մոխրագույն պատերին:
Պատկերասրահը տարեկան ընդունում է ավելի քանի 500.000 այցելու:
 
== Պատկերասրահ ==
Տող 16 ⟶ 35՝
 
[[Կատեգորիա:Գերմանիայի պատկերասրահներ]]
 
 
{{Անավարտ}}