«Մշակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
«Մշակ»-ը, չնայած ցարական գրաքննության հարուցած դժվարություններին, ընդարձակ տեղ էր հատկացնում արևմտահայության հարցին՝ հանգամանորեն անդրադառնալով [[1894]] - [[1896]] թթ. Սուլթան Համիդի կողմից կազմակերպված արևմտահայության կոտորածին, [[1904]] թ. Սասունի ապստամբությանը, Արևմտահայաստանում ուժեղացող սոցիալ-ազգային ճնշումներին, արտադրողական ուժերի ջլատմանը և այլն։ Թերթը նկատում էր Շվեյցարիայում նոր ստեղծված երիտթուրքերի կազմակերպության նենգ քաղաքականությունը և դեռ 1890-ական թթ հանգում այն ճշմարտությանը, որ երիտթուրքերն ավելի վատթար են սուլթան Համիդից, քանի որ իրենց գաղափարախոսությունը շղարշում են եվրոպական լույսով։ «Մշակը» հասարակական կյանքի բոլոր ինիստիտուտները ձգտում էր օգտագործել ազգային լուսավորական նպատակների համար, ուստի և եկեղեցու վերակառուցումն առաջնահերթ խնդիրներից մեկն էր համարում։ Նրա կարծիքով եկեղեցին պետք է հրաժարվեր ավանդական մի շարք սկզբմունքներից։ Եկեղեցին իսկապես ժողովրդին ծառայեցնելու մպատակով նա առաջարկում էր բոլոր եկեղեցական գրքերը թարգմանել աշխարհաբար։
 
[[1890]] -ական թ.թ. «Մշակի» հետ միաժամանակ հրատարակվում էին նաև գաղափարական մյուս հոսանքներին պատկանող օրգանները, որոնք նույնպես, ինչպես «Մշակը» վերանայում էին իրենց դիրքերը։ «Նոր դարի» գործիչներն, օրինակ, ժամանակի հետ համակերպվելով, ընդունում էին կապիտալիզմի զարգացման փաստը, սակայն այնքանով, որքանով այն համապատասխանում էր ազգի ամբողջությունն անխախտ պահելու նրանց երազանքին, իսկ եթե կապիտալիզմի զարգացումը խախտում էր ազգայինը, ավանդականը, թերթի գործիչները դառնում էին նրա քննադատը։ Լիբերալ-պահպանողականները «Մշակի» հետ համակարծիք չէին եկեղեցու, ազգային սովորույթների հետ համակարծիք չէին եկեղեցու, ազգային սովորույթների, ավանդականի հարցում։ Նրանց օրգաններն էր «Արձագանքը»։ «Մշակի» հետ զուգահեռ [[1890]]-ական թթ աչքի ընկնող դեր էր կատարում լիբերալ-բուրժուական հոսանքի ձախ թևի օրգան «Մուրճ» ամսագիրը, որի հրապարակախոսները, լինելով փիլիսոփաներ ու տնտեսագետներ, գրում էին տնտեսական ու սոցիալական կյանքի օրենքների՝ աշխատանքի, կապիտալի, հավելյալ արժեքի, հողային ռենտայի մասին, որոնք բացարձակ նորություններ էին հայ հասարակության համար։ Նրանք կապիտալիզմի բարձրագույն փուլի կողմնակիցներ էին և քննարկում էին հասարակական կառուցվածքի բոլոր կողմերը։ Սրանք էլ քննադատում էին այն խոր հակասությունները, որոնք կային հասարակական կյանքում, սակայն «Մշակի» նման գնում էին դեպի բուրժուական էվոլուցիան։ Հետաքրքրական է, որ վերոհիշյալ թերթերի հետ շատ հարցերում «Մշակի» գաղափարները համընկնում էին, բայց շարունակվում էին բանավեճերը, որոնք հիմնականում բխում էին իրականության խնդիրների նկատմամբ ունեցած սկզբմունքայնորեն տարբեր դիրքորոշումներից։ Հաճախ էլ ամենաաննշան հարցերն այս թերթերի ու «Մշակի» համար դառնում էին ամենաթունդ բանավեճերի նյութ։ Ժամանակի տարանուն օրգանների համապատկերում «Մշակի» սոցիալական, մշակութային կողմնորոշումները տպավորիչ ազդեցություններ էին թողնում ժամանկիժամանակի հայ հասարակական կյանքն արտացոլող հրատարակությունների վրա։ Իրենց առաջին քայլերն սկսեցին կատարել հայ մարքսիստական պարբերականները, որոնք «Մշակի» լիբերալիզմին հարկադրում էին հեղափոխության գաղափարաբանությունը։ Բոլշևիկյան հայ լեգալ պարբերական մամուլի պատմությունն սկսվում է «Կայծ» թերթով, որի առաջին համարը լույս է տեսել [[1906]] թ. ապրիլի 1-ին։
 
Մամուլի օրգանները ցարական գրաքննության կողմից ենթարվում են բռնությունների։ [[1907]] թ. մայիսի 13-ից մինչև սեպտեմբերի 7-ը դադարեցվում է նաև «Մշակի» հրատարակությունը։ Մինչև [[1905]] թ. հեղափոխությունը «Մշակի» խմբագիռ Ալ. Քալանթարը բանվորագյուղացիական, հեղափոխության ու սոցիալիզմի, լուսավորության, կրթության և այլ հարցեր քննարկում էր լիբերալիզմի դիրքերից։ Այնուամենայնիվ, հենց այս թթ. լիբերալ «Մշակում» էլ շատ հաճախ ցարական գրաքննության աշխատակիցները գտնում էին հակակառավարական հոդվածներ ու արգելում դրանց տպագրությունը։