«Երկրաբանական դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Դարաշրջան երկրաբանական''', հարաբերական երկրաբանական ժամանակագրության սանդղակի առավել մեծ միավոր, որն իր հերթին բաժանվում է ժամանակաշրջանների։ Երկրի երկրաբանական զարգացման պատմության մեջ ընդունված են հետևյալ հինգ դարաւշրջաններ՝ [[Արխեյան դարաշրջան|արխեյան]], պրոտերոզոյան, [[Պալեոզոյան դարաշրջան|պալեոզոյան]], [[Մեզոզոյան դարաշրջան|մեզոզոյան]] և կայնոզոյան։ Դարաշրջանների ընթացքում առաջացած [[ապար]]ները կազմում են [[խումբ]]։
 
''Մինչարխեյան դարաշրջանը''  - հաշվվում է Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակից մինչև մ.թ. 5000 մլն. տարի առաջ: Որոշ գիտնականներ Արեգակնային համակարգի այժմյան տեսքով ձևավորման սկզբնական ժամանակը հաշվում են մ.թ. 10000-7000 մլն. տարի առաջ:
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=311}}
 
''Արխեյան դարաշրջանը'' - հանդիսանում է երկրակեղևի հնագույն հաստվածքների և նրանց առաջացմանը համապատասխանող ժամանակաշրջանը, որն ընդգրկում է մ.թ.ա. 5000 մլն.-ից մինչև 2600 մլն. տարին:
 
''Պրոտերոզոյան դարաշրջանն'' - ընդգրկում է մ.թ.ա. 2600 մլն. տարուց մինչև մ.թ.ա. 570 մլն. տարին: Այն սովորաբար բաժանվում է՝ ստորին Պրոտերոզոյի (2600-1700), միջին Պրոտերոզոյի (1700-1600) և վերին Պրոտերոզոյի (1600-570): Վերին Պրոտերոզոյը նաև անվանում են Ռիֆեյի ժամանակաշրջան, որը իր հերթին բաժանվում է մի քանի ժամանակաշրջանների՝ ստորին Ռիֆեյ (1600-1400), միջին Ռիֆեյ (1400-1000), վերին Ռիֆեյ (1000-670) և նրա վերջին ժամանակաշրջանը, որը կոչվում է Վենդ (670-570):
 
''Պալեոզոյան դարաշրջանը'' - հանդիսանում է երկրազարգացման չորրորդ փուլը: Սկսվել է մ.թ. 570 մլն. տարի առաջ և տևել մինչև մ.թ.ա. 230 մլն. տարին: Պալեոզոյան դարաշրջանը որպես երկրաբանական դարաշրջան առանձնացրել է անգլիացի երկրաբան Ա. Սեջվիկը 1837-ին Սիլուրի և Դևոնի ժամանակաշրջաններով: Հետագայում այն լրացվել է և այժմ ընդգրկում է՝ Քեմբրիի, Օրդովիկի, Սիլուրի, Դևոնի, Քարածխային (կամ Կարբոնի) և Պերմի ժամանակաշրջանները:
 
''Մեզոզոյան դարաշրջանն'' - ընդգրկում է 230-ից մինչև 67 մլն. տարի մ.թ.ա.: Մեզոզոյը առաջին անգամ անջատել է անգլիացի երկրաբան Ջ. Ֆիլիպը, 1841 թ.-ին: Բաժանվում է երեք ժամանակաշրջանի՝ Տրիասի ժամանակաշրջան, Յուրայի ժամանակաշրջան, Կավճի ժամանակաշրջան:
 
''Կայնոզոյի դարաշրջանն'' – ընդգրկում է մ.թ.ա. 67 մլն. տարուց մինչև 10 հազար տարին: Նրա անվանումն առաջարկել է անգլիացի երկրաբան Ջ. Ֆիլիպոսը՝ 1841 թ.-ին: Բաժանվում է պալեոգենի, նեոգենի և անթրոպեգենի (չորրորդական) ժամանակաշրջանների:
 
''Հոլոցենի ժամանակաշրջանը'' - երկրի երկրաբանական պատմության վերջին, տակավին չավարտված հատվածն է: Հոլոցենի սկիզբը սկսվում է մ.թ.ա. 10 հազար տարի առաջ, այն համընկնում է վերջին մայրցամաքային սառցապատման ավարտին Եվրոպայի հյուսիսում: 
 
[[Կատեգորիա:Երկրաբանական դարաշրջաններ]]