«Ոստիկանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Զգուշացում ՀՍՀ}}
[[Պատկեր:Police of Armenia-1.JPG|250px|մինի|աջից|Ոստիկանները Երևանում]]
'''Ոստիկանություն'''։, շահագործողական հասարակություններում պետության հսկողության և հարկադրանքի հատուկ մարմինների համակարգ, ինչպես նաև ներքին նշանակության պատժիչ զորք, որն ուղղակի և բացահայտ ճնշման ճանապարհով պաշտպանում է գոյություն ունեցող հասարակական կարգը։ Կ․Մարքսը նշել է, որ ոստիկանները պետության առավել վաղ արտահայտված հատկանիշներից է։ Դեռևս Աթենական պետությունում ․․․հանրային իշխանությունն սկզբնապես գոյություն ուներ միայն իբրև ոստիկանություն, որը նույնքան հին է, որքան պետությունը․․․։ոստիկանները առավել կատարելագործվել է միջնադարում, հատկապես բացարձակ միապետության շրջանում։ Բուրժուական հեղափոխություններից հետո ոստիկանները պահպանվել ու կատարելագործվել են, բանակի հետ համատեղ դարձել բուրժուական պետության հենարանը։ Արդի բուրժուական երկրներում ոստիկանները հիմնականում կոչված է պայքարելու հեղափոխական և բանվորական շարժումների, դեմոկրատական և առաջադեմ ուժերի դեմ։ Ոստիկանները լինում են կենտրոնացված երկրներում [[Ավստրիա]], [[Ֆրանսիա]], [[Ֆինլանդիա]] և ապակենտրոնացված են [[Մեծ Բրիտանիա]] և ԳՖՀ, ըստ գործունեության ուղղությունների՝ կառավարման, անվտանգության, քրեական վարչական, գրասենյակային, քաղաքական գաղտնի, զինվորական։ [[ԱՄՆ]]-ում ֆեդերալ ոստիկանության մեջ մտնում են Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն և մի շարք այլ ոստիկանական գերատեսչություններ՝ տարբեր մինիստրությունների կազմում։ Մեծ Բրիտանիայում ոստիկանները մտնում է ներքին գործերի մինիստրության կազմի մեջ։ Ֆրանսիայում ոստիկանական հիմնարկները ենթարկվում են ազգային ոստիկանույան գլխավո դիրեկցիային, որն իր հերթին մտնում է ներքին գործերի մինիստրության կազմի մեջ։ Գործում են նաև մասնավոր ոստիկաններ որոնք պաշտպանում են արդարությունը, տրանսպորտային, բանկային ևն խոշոր օբյեկտներ և զբաղվում մասնավոր հետախուզությամբ։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԳՖՀ-ի և այլ երկրների ցամաքային զորքերում գործող ոստիկաններըները հսկում են երթևեկությունը խճուղային ճանապարհներում, հետապնդում զինված դասալիքներին, կանխում և քննում հանցագործությունները, էվակուացնում ռազմագերիներին ևն։ Ոստիկանների տերմինն օգտագործվում է նաև սոցիալիստական որոշ երկրներում օրինակ՝ Լեհաստանում, ԳԴՀ-ում սակայն այդ երկրներում ոստիկանները արտահայտում է ժողովրդի շահերը, կատարում նույն խնդիրները, ինչ միլիցիան՝ [[ԽՍՀՄ]]-ում։