«Խաչիկ Դաշտենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: դասախոսել
Տող 11.
Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը։ Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետ]]ը ([[1932]] թ.), [[Մոսկվա]]յի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը ([[1940]] թ.)։ 1932-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ Խաչիկ Դաշտենցը 1940-1941 թթ. դասախոսել է [[Երևանի պետական համալսարան]]<nowiki/>ում, 1941-1948 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966 թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ [[1965]] թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ [[1965]]-[[1974]] թվականներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ]]ում որպես ավագ գիտաշխատող։ Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա «Խոդեդան» վեպը (Երևան, 1961) և «Ռանչպարների կանչը» վիպասքը (Մոսկվա, 1984)։ Խաչիկ Դաշտենցը մահացել է 1974 թ. մարտի 9-ին Երևանում։
 
== Ստեղծագործական աշխատանքըաշխատանք ==
Խաչիկ Դաշտենցն իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան [[Եղիշե Չարենց]]ի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված [[Հայպետհրատ]]ի այն ժամանակվա տնօրեն [[Էդուարդ Չոփուրյան]]ին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ [[Տաճատ Խաչվանքյան]]ին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, լույս է ընծայել [[1932]] թվականին։ Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» ([[1934]]), «Բոց» ([[1936]]) ժողովածուները և «[[Տիգրան Մեծ]]» ([[1947]]) չափածո ողբերգությունը։ «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ [[Մոսկվա]] և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման։ Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները։
Խ. Դաշտենցը Անգլերենից թարգմանել է [[Շեքսպիր]]ի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «[[Ռիչարդ Երրորդ]]», «[[Հուլիոս Կեսար]]», «[[Լիր արքա]]», «[[Ռոմեո և Ջուլիետ]]» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, [[Լոնգֆելլո|Հ. Լոնգֆելլոյի]] «[[Հայավաթի երգը]]» ([[1958]]), «[[Ռոբին Հուդ]]» ([[1945]]), [[Բրաունինգ|Ռ. Բրաունինգի]] «Համելինի նախշուն սրնգահարը» ([[1963]]), [[Վիլյամ Սարոյան|Վ. Սարոյանի]] «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք։