«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

1999 թվականի մրցաշրջանից առաջ թիմի կազմում տեղի ունեցան չնչին փոփոխություններ, թիմը լքեցին այնպիսի խաղացողներ, ովքեր չունեին հատուկ տեղ մեկնարկային կազմում, իսկ նրանց տեղերը զբաղեցրին երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր այստեղ եկան Ռուսաստանի ավելի ցածր դիվիզիաններից<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=10|title=«Развал и возрождение», стр. 10|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sk3tgNz|archivedate=2012-01-22}}</ref>: Առաջին շրջանի վերջում բանակայինները զբաղեցրին երրորդ տեղը, առաջատար մոսկովյան «Սպարտակից» հետ մնալով 5 միավորով, առաջնության վերջում դրությունը չփոխվեց և ԲԿՄԱ-ն սկսեց պայքարել բրոնզե մեդալի համար։ Ռուսաստանի 1998/1999 թվականների Գավաթում, թիմը եզրափակիչում, նվազագույն հաշվով, զիջեց պետերբուրգյան «Զինիթին»: [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգայի]] որակավորման երկրորդ ռաունդում, ԲԿՄԱ-ն հանդիպեց նորվեգյան «Մոլդե» ակումբին։ Տնային խաղում մոսկովյան ակումբը կարողացավ տանել վստահ հաղթանակ 2:0 հաշվով, գոլերը խփեցին Շիշկինը և Խոմուխան, բայց այնուամենայնիվ պատասխան խաղում բանակայինները տարան 4:0 հաշվով նվաստացուցիչ պարտություն<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=11|title=«Развал и возрождение», стр. 11|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sk51PzI|archivedate=2012-01-22}}</ref><ref>Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 19</ref>:
 
2000 թվականի մրցաշարում թիմում տեղի ունեցան ֆուտբոլիստների մասսայական ռոտացիա, թիմ եկան միանգամից 9 ֆուտբոլիստներ, որոնց մեջ մտան նաև Յուրի Օկրոշիձեն և Ռուստեմ Բուլատովը։ Առաջնության սկիզբը ԲԿՄԱ-ն ամբողջությամբ ձախողեց, երկրի առաջնության շրջանակներում առաջին գոլը խփվեց միայն յոթերրորդյոթերորդ տուրում։ Տասերրորդ տուրից հետո Օլեգ Դոլմատովը տվեց իր հրաժարականը, իսկ նրան փոխարինեց Պավել Սադիրինը։ Գլխավոր մարզչի փոփոխությունը թիմին օգնեց կարգավորել իր դիրքը մրցաշարային աղյուսակում, և արդյունքում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց ութերրորդ տեղը։ 1999-2000 թվականների Ռուսաստանի Գավաթում թիմի գործերը ավելի լավ դասավորվեցին, 1/4 եզրափակչի խաղում բանակայինները կարողացան պենալտիներով հաղթել «Անժիին» (5:3)<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=13|title=«Развал и возрождение», стр. 13|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sk5ydX5|archivedate=2012-01-22}}</ref>, այնուհետև, կիսաեզրափակչում, շրջանցեցին մոսկովյան «Սպարտակին» 3:1 հաշվով։ Եզրափակչում բանակային ակումբը հանդիպեց մոսկովյան «Լոկոմոտիվին», արդեն դեբյուտային խաղում, 12-րդ րոպեին, վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց ԲԿՄԱ-յի պաշտպան Մաքսիմ Բոկովը, բայց անտեսելով դա բանակայիններին հաջողվեց բացել խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Սեմակը, առաջին խաղակեսի ավարտին արդեն Եվսեևը հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ 66-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստացավ Լոսիկովը։ Ավելացված ժամանակահատվածում Բուլիկինը մեկը ընդդեմ մեկի դուրս գալով ԲԿՄԱ-յի դարպասապահ Օկրոշիձեի դեմ, ուժեղ հարվածով գնդակը ուղարկեց դարպասային ցանցի մեջ, իսկ արդեն 113-րդ րոպեին Ցիմբալարյայի հարվածից հետո հանդիպման հաշիվը դարձավ 3:1, անտեսելով հանդիպման ընթացքը, ԲԿՄԱ-յի ֆուտբոլիստները կարողացան խփել հերոսական գնդակը, վերջին 120-րդ րոպեին «Լոկոմոտիվի» դարպասը գրավեց Օլեգ Կորնաուխովը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=14|title=«Развал и возрождение», стр. 14|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64soh6o7m|archivedate=2012-01-22}}</ref>: 2000-01 թվականների ՈՒԵՖԱ-յի գավաթում ԲԿՄԱ-ն երկու հանդիպումների արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից, խաղալով [[դանիա]]կան «Վիբորգի» դեմ (0:0, 1:0)<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=87&page=16|title=«Развал и возрождение», стр. 16|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sohyhU8|archivedate=2012-01-22}}</ref>:
 
=== 2001—2008 ===