«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

Գավաթում թիմի գործերը ավելի լավ դասավորվեցին, ինչպես և նախորդ մրցաշրջանում, թիմին հաջողվեց հասնել մինչև եզրափակիչ, որտեղ բանակայինները պետք է հաղթեին այդ ժամանակվա չեմպիոն մոսկովյան «Սպարտակին»: Հիմնական և ավելացված ժամանակահատվածների վերջնական արդյունքը գրանցեց ոչ-ոքի 2:2 հաշիվը, իսկ տասնմեկ մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին կարմրասպիտակները 2:4<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=85&page=15|title=«Кризис», стр. 15|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjpQzcv|archivedate=2012-01-22}}</ref>:
 
Հաջորդ մրցաշրջանի ժամանակ Տարխանովը շարունակեց բարեփոխումներ կատարել թիմում, հրաժարվելով մի քնաի խաղացողների ծառայություններից. Բրոշին և Բիստրովը տեղափոխվեցին պետերբուրգյան «[[Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)|Զենիթ]]», Իվանովը մեկնեց խաղալու «Մակկագիում» (Հերցլիյա), Սեմյենովը, Գրիշինը, Կոլոտեվկին տեղափոխվեցին մայրաքաղաքային «Դինամո», իսկ Սինյևը և Դեմչենկոն գնացին խաղալու Եվրոպայում. առաջինը գնաց ամստերդամյան «[[Այաքս (ֆուտբոլային ակումբ, Ամստերդամ)|Այաքս]]», իսկ երկրորդը Իսպանիա։ Նրանց փոխարինելու եկան նոր ֆուտբոլիստների սերունդ, որոնցից առավել աչքի ընկան երեք խաղացողներ, նրանք կառուցեցին թիմի կմախքը խաղադաշտի կենտրոնում. Սերգեյ Սեմակը, Դմիտրի Խոխլովը և Վլադիսլավ Ռադիմովը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=86|title=«Относительная стабильность», стр. 1|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjqLS6e|archivedate=2012-01-22}}</ref>: Թիմի պաշտպանությում կանգնեցին թիմի ավագ Բուշմանվը, Վալերի Մինկոն, Մամչուրը, Մաշկարինը և Գրադիլենկոն։ Մրցաշրջանի սկզբում առաջին դարպասապահը եղավ Անդրեյ Նովոսադովը, իսկ երկրորդ շրջանում՝ Պլոտնիկովը։ Հարձակվողները եղան Լեբեդը և Ֆայզուլինը։ Արդյունքում թիմը, ի շնորհիվ երիտասարդ խաղացողների հիասքանչ խաղով, կարողացան համեմատաբար ավելի լավ հանդես գալ։ ԲԿՄԱ-ն մրցաշրջանը ավարտեց [[1995]] թվականին, վեցերրորդվեցերորդ տեղով։ Բանակային ակումբի երիտասարդ ֆուտբոլիստները ակտիվորեն մասնակցեցին նաև երկրի հավաքականի խաղերին, իսկ Սեմակը, Ռադիմովը և Խոխլովը խաղացին և երիտասարդ և հիմնական հավաքականներում։ Երիտասարդ հավաքականում նույնպես խաղացին Մաշկարինը, Լեբեդը, Ֆայզուլինը և Գերասիմովը։ Իսկ հիմնական հավաքականում Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին մեկական խաղ անցկացրին միայն Լեբեդը և Ռադիմովը։ Իսկ վերջինն էլ Բուշմանովայի հետ միասին տարվա արդյունքում մտան «լավագույն 33» խաղացողների ցանկում<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=86&page=2|title=«Относительная стабильность», стр. 2|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjrHtYS|archivedate=2012-01-22}}</ref>:
 
1996 թվականին խաղացողների փոփոխությունները չավարտվեցին։ Թիմում հայտնվեցին դարպասապահ Տյապուշկինը, հարձակվող Մովսիսյանը և պաշտպան Իվանովը։ Ամռանը ԲԿՄԱ-յում հայտնվեցին առաջին լեգիոներականները, հեռու արտասահմանից, երկու բրազիլացիներ. պաշտպան Լեոնարդո Սամարոնին ու հարձակվողական ոճի կիսապաշտպան Լեոնիդասը, և նաև լիտվացի հարձակվող [[Էդգարաս Յանկաուսկաս]]ը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=86&page=3|title=«Относительная стабильность», стр. 3|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjsAB5s|archivedate=2012-01-22}}</ref>: Այդպիսով արդյունքում, բարձրացավ թիմի խաղամակարդակը և 25-րդ տուրից սկսած թիմը տարավ յոթնակի հաղթանակների սերիա, կարողանալով հաղթահարել «ԿԱՄԱԶ»-ի, մոսկովյան «Դինամոյի», «Տորպեդոյի», «Ռոստովի», «Զենիթի», «Ժեմչուժինայի» և «Ալանիայի» դիմադրությունները։ Երրորդ տուրում, մինչև եզրափակչին հասնելը ԲԿՄԱ-ն զբաղեցնում էր երրորդ տեղը, բայց այնուամենայնիվ եզրափակիչը բանակայինները ամբողջությամբ տապալեցին, սկզբում հաղթանակը զիջեց «Բալտիկային» 1:2, իսկ հետո մոսկովյան Սելյատինոյան, որտեղ հենց նրանք էին դաշտի տերերը և գլխավոր ֆավորիտները, և նովոսիրիսկյան «Չերնոմորեցին» 1:3 հաշվով։ Նրանց ուժերը չբավարարեցին հաղթել նաև վերջին տուրում, որտեղ իրանց մրցակիցն էր մայրաքաղաքային «Լոկոմոտիվը»։ Արդյունքում թիմը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։ Թույլ վերջաբանի պատճառով «հզոր ԲԿՄԱ»-ն խզեց Տարխանովի հետ ունեցած պայմանագիրը։ Դրանից հետո, բանակայինները կարողացան կրկնել իրենց լավագույն արդյունքը Ռուսական առաջնությունում։ «Լավագույն 33» խաղացողների ցուցակում մտան Բուշմանովը, Մինկոն և Խոխլովը, իսկ Տյապուշկինը, 14 խաղ խաղալով մնաց զրոյի վրա, իր նոր ակումբային հաջողությունը դրեց այդ առաջնությունում։ Ինչ վերաբերվում է գավաթին, ապա այնտեղ բանակայինները 1/4 կիսաեզրափակչի ժամանակ չկարողացան կոտրել «Ռոտորի» դիմադրությունը և պարտվեցին 0։2 հաշվով, այդպիսով էլ դուրս մնացին հետագա պայքարից<ref name="Относительная стабильность">{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=86&page=5|title=«Относительная стабильность», стр. 5|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjt1HJq|archivedate=2012-01-22}}</ref>։