«Օքսիտաներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Լեզու
|գույն = mediumseagreen
|քարտեզ = Occitania blanck map.PNG
|քարտեզի_լայնությունը = 270px
|քարտեզի_նկարագիրը = Օքսիտաներենի տարածվածության տարածքները
}}
'''Օքսիտաներեն''' ('''պրովանսալերեն'''<ref>[http://bse.sci-lib.com/article093005.html «Провансальский язык» // Большая советская энциклопедия]</ref>, {{lang-oc|occitan, óucitan}}, արտասանվում է [{{IPA|u(t)siˈtaⁿ, u(t)siˈtɔ, ukʃiˈtɔ}}], նաև {{lang-oc|Lenga d'òc}}, [ˈleŋɡɔ ˈðɔ(k)], {{lang-fr|occitan, langue d’oc}}), [[Ֆրանսիա]]յի հարավում՝ [[Օքսիտանիա]]յի բուն բնակչության և [[Իսպանիա]]յին ու [[Իտալիա]]յին սահմանակից շրջանների լեզու։ Անվանման տարբերակներից են՝ պրովանսալերեն (provençal, proençal), լիմուզեներեն (lemozì), օք լեզու (lenga d'oc), ռոմաներեն (roman), [[տրուբադուր]]ների լեզու{{sfn|Лободанов, Морозова, Челышева|2001|с=278}}։ Որոշ ռոմանագետներ օքսիտաներենը տեղադրում են գալլիա-ռոմանական ենթախմբի մեջ, իսկ որոշներներն էլ (Ա. Կուն, Գ. Ռոլֆս, Վ. Գարսիա դե Դիեգո) [[ռոմանական լեզուներ]]ի մեջ զատում են առանձին պիրենեյան խումբ, որի մեջ մտնում են օքսիտաներենը, [[կատալաներեն]]ը, [[գասկոներեն]]ը և [[արագոներեն]]ը{{sfn|Лободанов, Морозова, Челышева|2001|с=279}}։ Մի մասն էլ օքսիտաներենը համարում է [[հնդեվրոպական լեզուներ]]ի ռոմանական խմբի լեզու, որի կազմում կատալաներենի հետ ձևավորում է օքսիտա-ռոմանական ենթախումբը։ Հանդես է գալիս մի շարք բարբառներով և խոսվածքներով, որոնք ստորաբաժանվում են հյուսիսային և հարավային խմբերի։