«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
=== Զարգացած ֆեոդալիզմ ===
Զարգացած ֆեոդալիզմի փուլը [[Եվրոպա]]յում (XI-ХII դարեր) բնութագրվում է ֆեոդալական հասարակարգի բազիսի և վերնաշենքի ձևավորման ավարտով։ Բենեֆիցիումը փոխակերպվել է ժառանգական և արտոնյալ տիրույթի՝ [[ֆեոդ]]ի, որը պահպանել է պայմանագրի և ծառայական բնույթը։ Այդ փուլում գյուղացիների զգալի մասը գտնվել է խիստ կախյալ վիճակում (սերվերը՝ [[Ֆրանսիա]]յում և [[Իտալիա]]յում, վիլլաները՝ [[Անգլիա]]յում և այլն)։ Ալլոդային հողատիրությունից ֆեոդալիզմին անցումը քաղաքացիական վերնաշենքում ուղեկցվել է ֆեոդալական մասնատվածության առաջացմամբ։ XI[[11]]-XII[[12]]-րդ դարերում արագորեն աճել են միջնադարյան քաղաքները՝ որպես արհեստների և առևտրի կենտրոն, ի հայտ է եկել նոր հասարակական խավ՝ քաղաքացիները, զարգացել է պարզ ապրանքային արտադրությունը։ Տնտեսության դոմենային համակարգը, դրա հետ մեկտեղ՝ նաև կոռը[[կոռ]]ը Արևմտյան Եվրոպայում սկսել են տեղը զիջել բահրային[[բահրա]]յին, դրամ, ռենտային։ XIV-XV դարերում խիստ նվազել է ֆեոդալի տնտեսության դերը, և ֆեոդալական ռենտայի արտադրության կենտրոն է դարձել գրեթե բացառապես գյուղացիական տնտեսությունը։ Բողոքի տեղային դրսևորումների կողքին սկսվել են գյուղացիական խոշոր ապստամբություններ ([[Դոլչինոյի ապստամբություն]]ն Իտալիայում՝ 1304-1307 թվականներին, Ժակերիան Ֆրանսիայում՝ 1358 թվականին, [[Ուոտ Թայլերի ապստամբություն]]ը 1381 թվականին՝ Անգլիայում, [[Հուսյան հեղափոխական շարժում]]ը՝ Չեխիայում և այլն)։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ձևավորվել է ասպետությունը, որի հիման վրա՝ ազնվականությունը։ Բարձր և միջին հոգևորականությունը կազմել է մյուս տիրապետող դասը։ Երրորդ՝ անիրավահավսսար դասի մեջ միավորվել են մնացած «հասարակ» մարդիկ։ Տնտեսական կապերի ծավալմամբ սկսվել է ազգային շուկայի ձևավորումը։ Դասային միապետության՝ կենտրոնացված ֆեոդալական պետության շրջանակներում վերջնականապես համախմբվել են ֆեոդալական ժողովուրդները, ձևավորվել ազգային լեզուներն ու գրականությունը։
 
=== Ուշ ֆեոդալիզմ ===