«Ստեփանոս Շահումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ստեփանոս Վրթանեսի Շահումյան ''' [մոտ [[1702]], գյուղ [[Եկտաստանք]] (Երդաստայց), [[Սյունիք]] -[[1782]], [[Վենետիկ]]], [[Սյունիք]]ի 18-րդ դարի 20-ական թվականներին հայ ազատագրական շարժման գործիչ, «Ընտիր պատմության Դաւիթ Բէգին․․․» կամ «Պատմության Ղափանցւոց» երկի համահեղինակ։
 
== Գործունեություն ==
[[1722]] թվականին Ղափանի 50 «տանուտերերի» և իշխանների անունից խնդրագիր է ներկայացրել վրաց Վախտանգ VI թագավորի որդի Շահնավազին՝ վրացական բանակում ծառայող մի խումբ հայ զորականների ուղարկելու Ղափան։ [[1722]] թվականի վերջին [[Դավիթ Բեկ]]ի և նրա ջոկատի հետ ժամանել է [[Սյունիք]], եղել զորապետի օգնական, ապա՝ զորապետ, մասնակցել ազատագրական մարտերին։ Ապստամբության պարտությունից [[1730]] հետո հաստատվել է [[Լիվոռնո]]յում, [[1733]] թվականին՝ [[Վենետիկ]]ում, հորեղբոր՝ [[Ոսկան Շահումյան]]ի հիմնադրած [[1650]] «Շահումյան» առետրատանը զբաղվել վաճառականությամբ։ Մտերմացել է [[Մխիթար Սեբաստացի|Մխիթար Սեբաստաց]]ու և Մխիթարյան միաբանների հետ, պատմել Ղափանի իրադարձությունները, որոնք [[1736]]-[[1737]] թվականներին գրի է առել [[Ղուկաս Սեբաստացի Ստեփանյան]]ը։ Հայտնի է Շահումյանի պատումի երկու խմբագրություն կամ տարբերակ (համառոտ և ընդարձակ)։ Երկրորդը հարստացված է նոր մանրամասնություններով, որոնք Ղուկաս Սեբաստացին հետագայում քաղել է այլ ականատեսների պատմածներից։ Այն, որպես աղբյուր, օգտագործել է Մ․[[Միքայել Չամչյանը՝Չամչյան]]ը՝ իր «Պատմութիւն Հայոց»-ի 3-րդ հատորում։ Նույն տարբերակի հիման վրա Ա․ Գյուլամիրյանը Վաղարշապատում[[Վաղարշապատ]]ում իրականացրել է երկի առաջին հրատարակությունը («Ընտիր պատմության Դաւիթ Բէգին․․․», [[1871]])։ Երկրորդ անգամ լույս է ընծայվել Վենետիկում՝ «Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցուց» [[1978]] խորագրով (համառոտ և ընդարձակ տարբերակները՝ առաջաբանով և ծանոթագրություններով)՝ Ս․ Արամյանի աշխատասիրությամբ։ Երկը հրատարակվել է նաե ֆրանս․, Մ․ Բրոսսեի թարգմանությամբ [[1875]]։ Շահումյանի ավանդած երկը [[Սյունիք]]ի [[1722]]- [[1730]] թվականների ազատագրական շարժումների պատմության արժեքավոր աղբյուր է։ Մանրամասնորեն նկարագրված է օտար տիրապետության և վարկատուն ցեղերի դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը, Դավիթ Բեկի ջանքերը՝ Ղափանը թշնամուց Ազատագրելու և այնտեղ հայկական անկախ իշխանություն ստեղծելու համար, նրա մահից հետո Մխիթար Սպարապետի գործունեությունը։ Շարադրված է դյուրմբռնելի, դասական գրաբարով։ Տոգորված է ջերմ հայրենասիրությամբ։ Պատմական անցուդարձը գնահատված են քրիստոնեական տեսանկյունից, մեկնաբանությունները կրում են ճակատագրապաշտության կնիք։ Սույն երկի հիման վրա են ստեղծված [[Րաֆֆի|Րաֆֆու]] «Դավիթ Բեկ», [[Սերո Խանզադյան|Ս․ Խանզադյանի]] «[[Մխիթար Սպարապետ (վեպ)|Մխիթար Սպարապետ]]» պատմավեպերը, [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Ա․ Տիգրանյանի]] «[[Դավիթ Բեկ (օպերա)|Դավիթ Բեկ]]» օպերան։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=434}}