«Առնուլֆ Կարինտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
 
==Գործերն Իտալիայում==
[[Պատկեր:Arnulf Korutanský.jpg|thumb|mini|250px|ձախից|Առնուլֆ Կարինտացի (13-րդ դարի նկար)]]
Այդ նույն ժամանակ Առնուլֆին օգնության խնդրանքով դիմեց պապ [[Ֆորմոս]]ը, ում վտանգ էր սպառնում [[Գվիդոն Սպոլետացի|Գվիդոն Սպոլետացու]] կողմից, ով հաղթել էր իր մրցակից [[Բերենգար I]]-ին և վիճարկում էր Առնուլֆի իշխանությունը [[Իտալիա]]յում: Զգալի կորուստների գնով հասնելով [[Պիաչենցա]], Առնուլֆը ստիպված եղավ նահանջել՝ Ռուդոլֆ Բուրգունդացու բարձրացրած ապստամբության պատճառով: Այդ ժամանակ, մինչ Առնուլֆը ձգտում էր ճնշել [[Բուրգունդիա]]ն, Գվիդոնը վախճանվեց, իսկ նրա մրցակից Բերենգարը [[Պավիա]]յում հռչակվեց թագավոր: Զգուշանալով իտալական գահի ամրապնդումից՝ Գերմանիայի թագավորը հաջորդ տարում ([[895]] թ.) վերադարձավ Իտալիա, որտեղ նրա դեմ էին համախմբվել Բերենգարն ու Գվիդոնի որդի [[Լամբերտ (Իտալիայի թագավոր)|Լամբերտը]]՝ իրենց կողմը գրավելով իտալական այլ վասալների ևս: Ամենից առաջ Առնուլֆը գրոհով վերցրեց [[Հռոմ]]ը, որը պաշտպանում էր Գվիդոնի այրին՝ Ագիլտրուդան: Նրան, որպես միապետ, թագադրել էր Ֆորմոսը [[896]] թվականի փետրվարի 22-ին: