«Քվենտին Տարանտինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 111.
== Ռեժիսորական ձեռագիրը ==
Ի տարբերություն ամերիկյան այլ կինոռեժիսորների Տարանտինոն ամեն ինչ սովորել էր ինքնուրույն՝ աշխատելով վիդեովարձույթների սրահում։ Նրա կինոմատոգրաֆիականկինեմատոգրաֆիական ճաշակը զարգանում էր փոփ-մշակույթի և արտհաուսային կինոյի օրիգինալ խառնուրդից<ref name="mtv">{{cite web|url=http://www.mtv.com/movies/person/100683/personmain.jhtml|title=Quentin Tarantino|author=|date=|work=|publisher=[[MTV]]|accessdate=2010 թ․ նոյեմբերի 9–ին|lang=en|archiveurl=http://www.webcitation.org/619HN0hTp|archivedate=2011-08-23}}</ref>: Նրա բոլոր ֆիլմերում առկա է յուրահատուկ ձեռագիրը, որի շնորհիվ ուղղակի անհնար է խառնել Տարանտինոյի ֆիլմերը այլ ռեժիսորների աշխատանքների հետ։ Առաջին հերթին պետք է նշել նրա ֆիլմերում առկա սյուժետային հերթականության բացակայությունը, միանգամից անցումը անցյալի դեպքերին, ժամանակների միախառնումը, բռնության էսթետիկացումը և երկար դիալոգները։ Տարանտինոյական կինոն հարուստ է նաև անձամբ ռեժիսորի կողմից սիրված ֆիլմերի ցիտումներով<ref>{{cite web|url=http://qtarantino.h11.ru/11.html|title=Квентин Тарантино|author=Ջեֆ Դոուսոն:|date=1995|work=|publisher=qtarantino.h11.ru|accessdate=2010 թ․ նոյեմբերի 7–ին|lang=ru|archiveurl=http://www.webcitation.org/619HPpUIM|archivedate=2011-08-23}}</ref>: Համարյա բոլոր ֆիլմերում, բացի «Մահվան ապացույցից» առկա է «մեքսիկական փակուղի» կոչվող տեսարանը, երբ երեքով կամ ավելի շատով հրացանը պահում են իրար վրա միաժամանակ<ref>{{cite web|url=http://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Main/MexicanStandoff|title=Mexican Standoff|author=|date=|work=|publisher=tvtropes.org|accessdate=2010 թ․ նոյեմբերի 7–ին|lang=en|archiveurl=http://www.webcitation.org/619HX2HTp|archivedate=2011-08-23}}</ref>:
Նրա կինոն հարուտ է նաև բռնության մանրամասն տեսարաններով, թմրադեղերի օգտագործմամբ, խոշոր պլաններով, դաժան և անմարդկային տեսարաններով, որոնց մեծամասնությունը մնում է կինոժապավենի վրա։ Չնայած այս ամենին Տարանտինոն իրական կյանքում տանել չի կարողանում բռնությունը<ref name="Karmanets" />: Ֆիլմերում հատկանշական է նաև հերոսներից մեկի խոշոր պլանով ֆիքսած դեմքը, այն պահին երբ ֆիլմի այլ հերոսը դեռ խոսքը չի ավարտել։ Օգտագործում է մականուններ և կեղծանուններ, իր գրեթե բոլոր ֆիլմերում։ Հերոսուհիները հաճախ կրում են սև ու սպիտակ տաբատային կոստյումներ։ Հաճախ նաև օգտագործում է հորինված բռենդներ, քանի որ ատում է գովազդը կինոյում, օրինակ շատ կինոներում նշվում է գոյություն չունեցող «Կարմիր խնձոր» ծխախոտները<ref>{{cite web|url=http://www.tarantino.info/wiki/index.php/Quentin_Tarantino%27s_Trademarks|title=Quentin Tarantino's trademarks|author=|date=|work=|publisher=tarantino.info|accessdate=2010 թ․ նոյեմբերի 7–ին|lang=en}}</ref>: Նրա ֆիլմերի գլխավոր հերոսները մշտապես ֆիլմերի գլխավոր հերոսը մեկ խոշոր հանցագործություն գործած է լինում՝ հիմնականում սպանություն, մի քանի ֆիլմերում՝ թալան, որպես բացառություն կարելի է նշել միայն «Չորս սենյակներ»-ում նկարած իր էպիզոդը։ Կերպարները հիմնականում զրուցում են ռեստորաններում և սրճարաններում, հիմնական խոսակցության թեման նույնպես ուտելիքն է լինում։
Նրա պատմություններում անընդհատ ներկայացվում է անչափահաս երեխաների ծնողների սպանությունը, օրինակ «Կատաղած շներ»-ում ոստիկանը խնդրում է, - մի սպանիր ինձ, ես փոքրիկ երեխա ունեմ, - որից հետո էլ նրան սառնասրտորեն սպանում են։ «Սպանել Բիլլին»-ում Բեատրիքսը սպանում է Վերնիտա Գրինին, նրա փոքր դստեր աչքերի առաջ, փոքրիկ Օ-Ռեն Իշիի ծնողներին էլ սպանած են լինում նրա աչքերի առաջ, երբ նա դեռ փոքր էր։ «Անփառունակ սրիկաներում» Բրիջիտ Ֆոն Համերմարքսը սպանում է Մաքսի նորաթուխ հայրիկին։