«Դերանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
Ավելի լավ բացատրություն(Շ.Ժ.)
Տող 43.
 
== Ծանոթագրություններ ==
<references />{{Անավարտ}}ՀԱՐՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
 
Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:
 
Օրինակ
 
Ինչո՞ւ նա գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էին, որ բերել էր իր հետ:
 
Հարցական դերանուններն են`  ''ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:'' 
 
Հարցական դերանուններից միայն ''ո՞վ'' դերանունն է, որ գոյականներից տարբեր հոլովում ունի:
 
Սա ներգոյական հոլով չունի. սեռականը լինում է ''ո՞ւմ'', որից կազմվում են մյուս հոլովաձևերը. այսպես` տրական՝ ''ո՞ւմ,'' հայցական՝ ''ո՞ւմ,'' բացառական՝ ''ումի՞ց,'' գործիական՝ ''ումո՞վ:'' 
 
Ուշադրություն
 
''Ո՞վ'' դերանվան հոգնակին լինում է ''ովքե՞ր'', որը չի հոլովվում:
 
''Ե՞րբ'' դերանունը ենթարկվում է գոյականական ''վա'' հոլովման՝ ''երբվա՞, երբվա՞ն, երբվանի՞ց:''
 
Հոգնակի թիվ չունի: 
 
''Ի՞նչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ'' դերանունները հոլովվում են գոյականական ''ի'' հոլովմամբ: 
 
''Ո՞ր'' դերանվան հոգնակին լինում է ''որո՞նք'' և ենթարկվում է գոյականական ''ց'' հոլովման: 
 
''Որքա՞ն, որչա՞փ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ'' դերանունները հոլովվում են միայն գոյականաբար գործածվելիս և դարձյալ ենթարկվում են ''ի'' հոլովման. այսպես` ''որքանի՞, քանի՞երորդից, ինչպիսիներո՞վ'' և այլն:
 
Այսպիսով, հարցական դերանուններից հոլովվում են գոյականական ''ո՞վ,ե՞րբ, ինչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ'' դերանունները: Մնացած դերանունները հարցում են արտահայտում գոյականական կամ բայական անդամի մասին և իրենց հիմնական կիրառության մեջ չեն հոլովվում:
 
Հարցական դերանունները նախադասության մեջ լինում են՝
* ենթակա՝ Օրինակ՝  «Տեսնես ո՞վ է որս անում»,--մտածեց նա, երբ հրացանի ձայն լսեց:
* ստորոգյալի մաս՝ Օրինակ՝  Այս տոպրակը ո՞ւմն է:
* գոյականի լրացում՝ Օրինակ՝  Քանի՞ աղջիկ կա ձեր դասարանում:
* բայի լրացում՝ Օրինակ՝  Դու ե՞րբ պիտի գնաս:
Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա սովորաբար դրվում է՝
* հարցական նշան՝  ''ինչպե՞ս, ո՞ւր'' և այլն,
* որոշ դեպքերում, ըստ խոսքի բովանդակության՝ շեշտ՝ Օրինակ՝ Մարզիչը մեզ խմբերի բաժանեց և բացատրեց, թե ո՛ր խումբը ի՛նչ է անելու:
* որոշ դեպքերում՝ բացականչական նշան՝ Օրինակ՝Հետո տասներկու տարի անցավ, և ի˜նչ տարիներ: Որոշ դեպքերում էլ, երբ արտահայտում են անուղղակի հարցում, գրվում են առանց որևէ նշանի: Օրինակ՝  Պարզ չէ, թե ինչպես է երեխան հասել այստեղ:
* ''Քանի՞երորդ, ո՞րերորդ'' դերանունների բառային շեշտը վերջին վանկի վրա չէ, ուստի առոգանության նշանները նույնպես վերջին ձայնավորի վրա չեն դրվում:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
 
Օրինակ
 
Նա, ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում:
 
Հարաբերական դերանունները նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները՝ ենթակա, ստորոգյալի մաս, լրացում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դերանուն» էջից