«Նիբելունգի մատանին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
 
Բոլոր չորսը օպերաների կատարման տևողությունը մոտ 15 ժամ է. ամենակարճ օպերան՝ «Հռենոսի ոսկին», տևում է մոտ երկուսուկես ժամ, ամենաերկարը՝ «Աստվածների մթնշաղը» մոտ հինգ ժամ։
 
==Նիբելունգի մատանին==
Գերմանական ազգային էպոսի՝ «Զիգֆրիդի և նիբելունգների պատմության» հիման վրա օպերա ստեղծելու գաղափարը [[Ռիխարդ Վագներ|Վագները]] հղացավ 1848 թվականի աշնանը: Միացնելով տարբեր սյուժեները, նա մեկնաբանեց փոքր գրվածքով: Դրա վերջին մասի հիման վրա 16 օրում գրվեց «Զիգֆրիդի մահը» օպերայի [[լիբրետո]]ն և կատարվեցին երաժշտական մի քանի ուրվագծեր: Հեղափոխական իրադարձությունները խաթարեցին երաժշտության ստեղծման աշխատանքները, որի պատճառով նախնական մտահղացումը փոխվեց: Վագներին այնքան էր գերլ Զիգֆրիդի կերպարը, որ որոշեց նրան ձոնել ևս մեկ օպերա՝ «Երիտասարդ Զիգֆրիդը», որի լիբրետոն գրվեց 1851 թվականին՝ երեք շաբաթում: Բայց այս երկու մասերն էլ կոմպոզիտորին քիչ թվացին՝ ընդգրկելու համար ժողովրդական պատումի ամբողջ հարստությունը: Հաջորդ տարվա հունիսին Վագները գրեց «[[Վալկիրիա]]» օպերայի լիբրետոն: Այս օպերան ներկայացնում էր գլխավոր հերոսի ծնողների ճակատագիրը: Իսկ նոյեմբերին ավարտեց այս ամենի համար նախաբան ծառայող «[[Հռենոսի ոսկին]]» օպերայի տեքստը, որը պատմում է ողբերգական իրադարձությունների նախապատճառների մասին: 1852 թվականի վերջին Վագներն ավարտեց ամբողջ քառագրության լիբրետոն՝ կոչելով «Նիբելունգի մատանին», որը շուտով հրատարակվեց: Սակայն վերջաբանի տեքստը բազմիցս լրամշակվեց, փոխվեցին վերջին երկու մասերի վերնագրերը, և միայն 1863 թվականին քառագրության տեքստը բերվեց իր վերջնական տեսքին:
 
 
 
== Գործող անձինք ==