«Ստորջրյա եղբայրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- եր + էր )
Տող 44.
Օսկար [[ձուկ]]ը և Լենի [[սպիտակ շնաձուկ]]ը [[խութ]]երի ամենաառանձնացող բնակիչներն էին։ Օսկարը աշխատում է պարոն Սայկսի [[կետ]]երի լվացման կետում, սակայն երազում է դառնալ աստղ։ Իսկ Լենին հանդիսանում է [[Բուսակերություն|բուսակեր]], բայց դա թաքցնում է հորից՝ Դոն Լինոից (շնաձուկ-ազնվական), տեղական [[մաֆիա]]ի կնքահորից։ Օսկարի գործընկերը՝ Էնջին, սիրահարված է նրան, սակայն նրա երազանքները Էնջիին դարձնում են անհասանելի։
 
Մի անգամ Օսկարը դառնում է Ֆրենկիի՝ Լենիի ավագ եղբոր, հանկարծակի մահվան ականատես, ում ճզմում է [[Խարիսխ (այլ կիրառումներ)|խարիսխ]]ը: Նրան նկատում են Էռնի և Բեռնի [[մեդուզա]]ները` Սայկսի թիկնապահները և Օսկարը պատմում է ամբողջ քաղաքին, որ իբր թե ինքն է սպանել շնաձկանը: Արդյունքում, Օսկարը դառնում է քաղաքային հանրաճանաչություն և արագ հարստանում է, քանի որ Սայկսը նրա համար հնարում է «Հակածնոտ» մականունը ({{lang-en|Sharkslayer}} — բառացիորեն «Շնաձուկ սպանող»)։ Այնուհետև Օսկարը անսպասելիորեն սկսում է ընկերությոն անել Լենիի հետ, ով փախել երէր տնից, որպեսզի այլևս չընկնի հոր ազդեցության տակ, ով ցանկանում է նրան դարձնել [[գիշատիչ]]:
 
Պատահականորեն Օսկարի գաղտնիքը իմանում է Էնջին և այդ ճշմարտությունը հասցնում է նրան զայրույթի։ Ընկերները որոշում են խաղարկել մրցամարտ քաղաքի կենտրոնում, որպեսզի Օսկարի խիզախությունը հաստատվի, իսկ Լենին դադարի հետախուզվել։ Մրցամարտը հիանալի է ստացվում և բոլորը համոզված են, որ Լենին զոհվել է։ Սակայն Օսկարի և Էնջիի սերը հայտնվում է վտանգի տակ։ Լոլա ձուկը, որը ուշադրություն չէր դարձնում Օսկարի վրա մինչև հարստանալը, համբուրում է նրան հազարավոր հանդիսականների աչքերի առջև։ Արդյունքում Օսկարը և Էնջին վիճում են, քանի որ նա դադարում է Օսկարի մեջ տեսնել ինչ-որ կարևոր բան նրա ստից հետո։ Լենին գաղտնիության համար վերաներկվում է [[դելֆին]]ի, որպեսզի հանգիստ քայլի քաղաքի բնակիչների մեջ և թաքնվում է «Սեբաստիան» անվան տակ։