«Վավերագրական ֆիլմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
 
==Վավերագրական կինոն Հայաստանում==
[[Հայաստան]]ում առաջին փաստագրական նկարահանումները կատարվել են [[1907]] թվականին։ Հայ սովետական Վավերագրական կինոն ստեղծել է հանրապետության կյանքի, սոցիալիստական վերափոխությունների հարուստ կինոտարեգրությունը։ «Հայկինոխրոնիկայի» Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայի ([[1982]] թվականից՝ «[[Հայֆիլմ]]» ստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում) նկարահանած բազմաթիվ կինոժապավեններ արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների պարգևների։ Վավերագրական ֆիլմեր է թողարկում նաև հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան։ 1920 թվականին կինոօպերատոր Ա. Լեմբերգը նկարահանել է 11-րդ կարմիր բանակի մուտքը Երևան: Դրանք Սովետական Հայաստանի տարածքում արված առաջին փաստագրական կադրերն էին: 1924-ին էկրան է բարձրացել առաջին փաստավավերագրական ֆիմը՝ “Խորհրդային Հայաստան”-ը, որի հեղինակնեը մի խումբ կինոօպերատորներ էին: Այնուհետև փաստավավերագրական կինոյի զարգացումը Հայաստանում ընթացել է գեղարվեստականին զուգահեռ՝ անցնելով չորս հիմնական փուլ: Առաջին փուլում(1924-1941) նկարահանվել են առավելապես կարճամետրաժ ժապավեններ՝ ներկայացնելով վերածնված հայ ժողովրդի նոր կյանքի տիպական փաստերը, արտադրությունը, գիտությունը, մշակույթը: Այս շրջանի առավել ակնառուներն են 1930 թվականին նկարահանված Հ. Բեկնազարյանի “Երկիր Նայիրի” և 1940 թվականին նկարահանված Լ. Իսահակյանի ու Գ. Բալասանյանի  “Խնդության Երկիր” ֆիլմերը, որոնցով սկիզբ է դրվել Սովետական Հայաստանի յուրաքանչյուր տասնամյակի նվաճումները լիամետրաժ վավերագրական ֆիլմով ամփոփելու ավանդույթին:
 
Երկրորդ փուլում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին(1941-1945) սեվետական կինովավերագրողների հետ “Հայկինոխրոնիկայի” արվեստագետները ևս  ձեռնամուխ են եղել պատերազմի կինոտարեգրության ստեղծմանը: Ռեժիսորներն ու օպերատորները իրենց ֆիմերում պատկերել են մարտիների սխրանքները ու հաղթանակի բերկրանքը:  “Թամանյան Դիվիզիայի վերադարձը”(1945), “Գենարակ Բաղրամյանը”(1945), “Հայաստանի զավակները Հայրենական պատերազմում”(1944) և ուրիշ շատ ֆիլմեր մշտական տեղ զբաղեցրեցին հետագա տարիների կինոարտադրանքում:
 
Երրորդ փուլում(1945-1959) ֆիլմերի գլխավոր թեման ետպատերազմյան վերականգնում էր, կուսակցության, ժողովրդի պայքարը հանուն սոցիալ-տնտեսական և մշակութային առաջընթացի, որոնք միշտ չէ որ ասելիքի կարևորությունը ամրապնդում էին ներազդու մարմնավորմամբ: Առանձնանում է 1945 թվականին նկարահանված Գ. Բալասանյանի և Լ. Իսահակյանի “Երկիր հայրենի” ֆիլմը: Ի դեպ ֆիլմի գեղարվեստական ղեկավար և հաղորդավարի տեքստի հեղինակն էր Ա. Դովժենկոն: Իրականության մակերեսային պատկերման լուծումների ստանդարտացման որոշ միտումներ հաղթահարվել են չորրորդ փուլում՝ 1959-ից հետո, որը մեծապես կապաված էր  Երևանի փաստավավերագրական ֆիմերի ստուդիայի(հետագայում “Հայֆիլմ” ստուդիայի վավերագրական ֆիմերի միավորում) ստեղծման հետ: Ժամանակի ընթացքում ընդլայնվեց և ավելի կազմակերպված ու ծրագրային բնույթ ստացավ վավերագրական ֆիլմերի արտադրությունը: Ավագ սերնդի կինովավերագրողների կողքին սկսեցին աշխատել գեղարվեստական կինոիյ ռեժիսորներ՝ Գ. Մելիք-Ադամյանը, Յու. Երզնկյանը և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Ա. Յավուրյանը, Ս. Իսրայելյանը: Ասպարեզ իջան կինոարվեստագետների նոր սերունդ՝ Ա. Վահունի, Ռ. Գևորգյանց, Ա. Փելեշյան: Պարբերաբար, հոբելյանական տարեթվերի առթիվ խոշոր ամփոփիչ ֆիլմեր նվիրվեցին Հայաստանի նվաճումներին՝ “Պոեմ Հայաստանի մասին”(1960, Վ. Հայկազյան), “Յոթ երգ Հայաստանի մասին”(1967, Գ. Մելիք-Ադամյան), “Լույսն Արագածի վրա”(1977, Ռ. Գևորգյանց): Համատեղ ջանքերով զարգացավ հայկական վավերագրական կինոյի լավագույն ավանդույթները, ընդլայնվեցին թեմաների շրջանակն ու կերպարա-արտահայտչական միջոցների զինանոցը, ավելի խորը և համակողմանի իմաստավորվեց պատկերվող նյութը:
 
== Տես նաև ==