Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
== Դիցաբանություն ==
=== Ծագում ===
:[[Կրոնոս]]ը վստահ չերչէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ [[Ուրանոս]]ին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Կրոնոսն իր կնոջը՝ [[Հռեա]]յին, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց [[Հռեա]]ն իր զավակներին վաճակված ճակատագիրը տեսնելով։
:Հինգին [[Կրոնոս]]ն արդեն կուլ տվեց. [[Հեստիա]]յին, [[Դեմետրա]]յին, [[Հերա]]յին, [[Հադես]]ին (Աիդ) և [[Պոսեյդոն]]ին։
:[[Հռեա]]ն չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ [[Ուրանոս]]-Երկնքի և [[Գեա]]-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ Զևսը։ Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից, և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Կրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։