«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 431.
{{external media|image1 = [http://www.artnet.com/magazineus/features/saltz/andy-warhols-portraits-of-liz3-24-11_detail.asp?picnum=3 Էնդի Ուորհոլի «Երկնագույն Լիզ՝ Կլեոպատրա» նկարը]}}
 
Կլեոպատրան դարձավ խոշոր անկման անվանական արժեք շոու-բիզնեսում<ref name=ref3/>: Չնայած դրան՝ հետազոտող Քիմ Հոլսթոնը հեգնաբար ֆիլմը բնորոշեց որպես շատ կանոնավոր դահլիճներ լցնող ինքնատիպ ձախողում{{sfn|Holston|2012|page=166}}: Աշխատանքի ընթացքում թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ և ընդունվեցին բազաթիվբազմաթիվ վիճահարույց որոշումներ։ Արտադրությունը թույլ կառավարելի էր և տուժում էր կոռուպցիայից և վատ լոգիստիկայից<ref name=ref50/>: Որոշիչ կադրային հարցերը լուծվում էին [[Ավտորիտարիզմ|ավտորիտար]] կերպով և առանց ֆիլմի պրոդյուսերի հետ քննարկելու{{sfn|Wanger&Hyams|1963|page=25}}{{sfn|Wanger&Hyams|1963|page=36}}: Մանկևիչը և շատ դերասաններ համոզված էին, որ ֆիլմը բավականին տուժեց ոչ միանշանակ մոնտաժից, բայց ժամանակակից կինոգետները կարծում են, որ հազիվ թե ամենակատարյալ մոնտաժը կարողանար լուրջ փոխել ֆիլմի ընկալումը{{sfn|Lev|2013|page=255}}: Ավելորդ զգուշությունն ու կարևոր որոշումներում դանդաղաշարժությունը նույնպես բացատրվում էր նրանով, որ ստուդիան մեծ ֆինանսական կորուստներ էր կրում մինչ «Կլեոպատրա»-ի վրա աշխատանքների սկսվելը{{sfn|Wanger&Hyams|1963|page=4}}: Վանգերը ֆիլմին հետապնդող անհաջողութունները բացատրում էր երկու հիմնական հանգամանքով։ Առաջինն ընկած էր կինոընկերության սխալ քաղաքականության ոլորտում և կազմակերպչական անվճռականությամբ։ Երկրորդ պատճառն այն էր, որ ֆիլմի արտադրությունն սկսվեց մինչ սցենարի պատրաստ լինելը, նկարահանումների պլանի և նրանց կազմակերպումը որոշելը։ Այս կարծիքը կիսում է նաև կինոգետ Փիթեր Լիվը{{sfn|Lev|2013|page=244}}<ref name=ref1/>:
 
Այնուամենայնիվ, ըստ Մեթյու Բարնշտեյնի կարծիքի՝ ամեն ինչ հենց ֆիլմի մեջ չէր։ Բարդ արտադրություն ունեցող թանկարժեք ֆիլմը միայն ի հայտ բերեց հոլիվուդյան կինոարտադրության համակարգում ցավոտ հակասությունները, որոնք շարունակում էին նոր համակարգի պայմաններում քարոզել հին ձևերը{{sfn|Hozic|2001|page=195}}: