«Տիքսատրոպիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}'''Տիքսատրոպիա''', թիքսատրոպիա, փոփոխություն, մեխանիկական ազդեցություններից քայքայված կառուցվածքը իզոթերմ պայմաններում վերականգնելու համակարգերի ունակություն։ Բնորոշ է կառուցվածքավոր դիսպերս համակարգերին, բարձրամոչեկուչային միացությունների հալույթներին ու խիտ լուծույթներին։ Հեղուկ համակարգերում, օրինակ, հոսքի ժամանակ տեղի է ունենում [[հեղուկ]]ի մածուցիկության խիստ նվագում, հոսքը դադարեցնելիս՝ մածուցիկության աստիճանական աճ մինչև նրա նախնական արժեքը։ Մածուցիկապլաստիկ միջավայրերում դեֆորմացիաներից փոքրանում է համակարգի ամրության սահմանը, դեֆորմացիաները վերացնելիս վերականգնվում է այդ սահմանի սկզբնական մեծությունը։ Բյուրեղական պոլիմերներում ու էլաստոմերներում հաջորդական «ծանրաբեռնում-հանգիստ» փուլերում տեղի է ունենում նյութի կաոուցվածքի դարձելի փոփոխություն՝ փոխվում է մակրոմոլեկուլի կոնֆորմացիան, քայքայվում ու վերականգնվում են ինչպես։ Կոագուլվող համակարգերում տիքսատրոպիան տեղի է ունենում շատ թույլ մեխանիկական ազդեցություններից, արագ քայքայվում է միջմոլեկուլային թույլ ուժերով պայմանավորված կառուցվածքը, որն արագ վերականգնվում է այդ ազդեցությունը վերացնելիս։ Այսպիսով, լայն առումով տիքսատրոպիան մածուցիկահոսուն կամ պլաստիկ համակարգերի արդյունարար մածուցիկության ժամանակավոր իջեցումն է համակարգերի դեֆորմացիաների հետևանքով, անկախ նրանցում տեղի ունեցող փոփոխությունների ֆիզիկ, բնույթի։
 
{{անավարտ}}
 
{{Stub}}