«Վիոլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
Տող 2.
'''Վիոլա''', (իտալերեն viola), միջին դարերում ռոմանական երկրներում տարածված լարային աղեղնավոր գործիքների ընդհանուր անվանումը։ Վիոլաները ունեցել են հարթ հատակ, թեք կողեր, լայն՝ լադերով գրիֆ, 5—7 լար, լարվել են կվարտաներով (միջում՝ տերցիայով)։ Նվագելիս պահել են ուղղաձիգ դիրքով։ Վիոլան տարածում է գտել XVI դարում [[Արևմտյան Եվրոպա]]յի երկրներում։ Տարբերվել են դիսկանտային, ալտային, տենորային (փոքր բասային, անվանական նաև վիոլա դա գամբա կամ ուղղակի գամբա), մեծ բասային և կոնտրաբասային վիոլաներ։ Կիրառվել է որպես մենակատարային, անսամբլային և նվագախմբային գործիք։ 17-րդ դարում վիոլաները դուրս են մղվել [[ջութակ]]ի ընտանիքի գործիքների կողմից։ Միաժամանակ հայտնվել են վիոլաների նոր տարատեսակներ՝ ռեզոնանսային լարերով (վիոլա-բաստարդա, վիոլա դ’ ամորե կամ վիոլ դ’ ամուր, վիոլա դի բարդոնե կամ բարիտոն)։
{{ՀՍՀ}}
 
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Աղեղնավոր երաժշտական գործիքներ]]
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]
 
 
{{Stub}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիոլա» էջից