«Վինի ճառագայթման օրենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
Տող 1.
'''Վինի ճառագայթման օրենք''', բացարձակ սև մարմնի ճառագայթման (հավասարակշիռ ճառագայթում) [[էներգիա]]յի սպեկտրային բաշխման ջերմաստիճանային կախումն արտահայտող օրենք։ Տեսականորեն արտածել է [[Վիլհելմ Վին]]ը, [[1893]] թվականին։ Դիտարկելով իդեալական հայելային պատեր ունեցող անոթում հավասարակշիռ ճառագայթման սեղմման պրոցեսը և հաշվի առնելով շարժվող հայելուց անդրադառնալու հետևանքով ճառագայթման [[Հաճախականություն|հաճախականության]] փոփոխությունը ([[Դոպլեր]]ի սկզբունք), Վինը սև մարմնի ճառագայթման [[էներգիա]]յի խտության համար ստացել է հետևյալ առնչությունները․ '''υ<sub>ν,Τ</sub> = ν<sup>3</sup>f(v/T)''' կամ '''υ<sub>λ,Τ</sub> = λ<sup>−5</sup>φ(λТ)''', որտեղ '''f'''-ը և '''φ'''-ն համապատասխանաբար '''v/T'''-ի և '''λT'''-ի ֆունկցիաներ են, '''v'''-ն ճառագայթման հաճախականությունն է, '''λ'''-ն՝ ալիքի երկարությունը, '''Т'''-ն՝ բացարձակ ջերմաստիճանը։ Վինի տեսական կանխագուշակումը հետագայում հաստատվել է փորձերով։ Վինի ճառագայթման օրենքը [[Պչանկ]]ի ճառագայթման օրենքի սահմանային դեպքն է և ճիշտ է միայն մեծ հաճախականությունների տիրույթում։ Վինի ճառագայթման օրենքից կարելի է ստանալ [[Վինի շեղման օրենք]]ը։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=454}}
 
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկայի օրենքներ]]
 
 
{{Stub}}