«Վարդապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացրեցի Կոմիտասի մասին, առաջին պարբերությունում
չ կետադրական ուղղում դիմելաձևում
Տող 1.
Ոչ ամուսնացյալ քահանան` [[Աբեղա]]ն, գիտական աշխատանք կատարելուց հետո կարգվում է վարդապետ, ինչը եկեղեցական-գիտական աստիճան է: Վարդապետի տարբերակիչ նշաններից է ականակուռ լանջախաչը և վարդապետական գավազանը (երկգլխանի օձով գավազան, որը խորհրդանշում է իմաստություն և ուսուցանելու ու քարոզելու իրավունք): Ժամանակին միայն վարդապետից սկսած են իրավունք ունեցել քարոզելու և ուսուցանելու: Վարդապետի աստիճան է ունեցել հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և դասատու [[Կոմիտաս]]ը` ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։
 
Վարդապետին (ինչպես և Աբեղային) անվանում են Հայր Սուրբ, քանի որ սուրբ է կյանքի նրա ընտրած ճանապարհը: Առօրյայում ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, ՀայրՀա’յր Սուրբ», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որ Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում:
Վարդապետին գրավոր կերպով դիմելիս անվանում են Հոգեշնորհ Հայր Սուրբ կամ դիմում անվամբ` օր. Հոգեշնորհ Տեր ԱՆՈՒՆ վարդապետ ԱԶԳԱՆՈՒՆ:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարդապետ» էջից