«Տիղմ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}} |
|||
Տող 2.
'''Տիղմ''', դիագենեզով չվերափոխված նրբահատիկ փափուկ նստվածք ջրավազանների հատակին։ Պարունակում է 30—50% 0, 01 միլիմետրից փոքր տրամաչափով մասնիկներ։ [[Ծով]]երի և [[ցամաքային ջրավազաններ]]ի (լճերի, [[գետ]]երի, լճակների) հատակին տարածված են տիղմեր, որոնք կազմված են ապարների քայքայման նրբահատիկ արգասիքներից և ծովային օրգանիզմների մանր խեցիներից կամ կմախքային մնացորդներից։ Առանձնացվում են տիղմեր, որոնք հարուստ են հրաբխային մոխրով։ Մի շարք տիղմեր (լճային, լճակային, բուստալճակային) օգտագործում են որպես [[պարարտանյութ]] և գյուղատնտեսական կենդանիների հանքայնացված կեր, ինչպես նաև բժշկության մեջ՝ ցեխաբուժության համար։
{{ՀՍՀ}}
{{անավարտ}}
[[Կատեգորիա:Բնություն]]
|