«Հենրիխ I Թռչնորս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
==Առաջին արշավանքը==
Հենրիխի առաջին ինքնուրույն արծավանքըարշավանքը վերաբերում է իր առաջին ամուսնության շրջանին: [[Մերզեբուրգ]] քաղաքը, որը նա ստացել էր Հատեբուրգին կնության առնելիս՝ իբրև օժիտ, սահմանակից էր [[սլավոններ|սլավոնական] [[դոլեմիններ]]ի (կամ գալոմաչ) ցեղով բնակեցված երկրամասի հետ: Արշավանքի ձեռնարկողը Հենրիխի հայրն էր՝ հերցոգ Օտտոնը: Հարձակվելով Մերզեբուրգի կողմից, Հենրիխը հեշտությամբ հաղթեց սլավոններին, սակայն դրանից հետո դոլեմիններն օգնության կանչեցին [[հունգար]]ներին, որոնք խուժեցին [[Սաքսոնիա]] և ամայացրին երկրամասը: Սաքսոնացիներից շատերը զոհվեցին կամ գերվեցին:
 
==Հարաբերությունները կենտրոնական իշխանության հետ==
[[Լյուդովիկոս IV Մանուկ]]ի օրոք թագավորական իշխանությունը [[Արևելյան Ֆրանկյան թագավորություն]]ում թույլ էր: Մանկահասակ թագավորի հետ պետությունը կառավարում էին [[Մայնց]]ի արքեպիսկոպոսը և [[Կոնստանց]]ի ու [[Աուգսբուրգ]]ի եպիսկոպոսը, ովքեր հոգ էին տանում ավելի շատ եկեղեցու, քան միավորված պետության շահերի մասին: Դրա շնորհիվ սկսեցին հզորանալ տոհմական դքսությունները, այդ թվում և [[Սաքսոնիա]]ն, որի դուքս Օտտոնը կարողացավ մեծ իշխանություն կենտրոնացնել իր ձեռքում: Իսկ 908 թվականից հետո, երբ զոհվեց [[Թյուրինգիա]]յի մարկիզ [[Բուրխարդ]]ը, Սաքսոնիային միացրեց նաև նրա տիրույթները:
911 թվականին մահացավ [[Լյուդովիկոս IV Մանուկ]]ը, որով հանգավ [[Կարոլինգներ]]ի արևելաֆրանկյան ճյուղը: Թագավորության գլխավոր հավակնորդը, ըստ հին գերմանական ավանդույթի, [[Արևմտյան Ֆրանկյան թագավորության|Արևմտյան Ֆրանկյան թագավոր]] [[Շառլ Պարզամիտ]]ն էր: Սակայն գերմանական մեծամեծները հրաժարվում են ճանաչել նրա իրավունքը՝ որոշելով իրենց համար նոր թագավոր ընտրել պետության դուքսերից որևէ մեկին: Նախապես թագն առաջարկվեց Օտտոն Սաքսոնացուն, բայց 75-ամյա դուքսը հրաժարվեց: Ուստի 911 թվականի նոյեմբերին [[Ֆորհայմ]]ում թագավոր ընտրվեց [[Ֆրանկոնիայի դքսություն|Ֆրանկոնիայի դուքս]] [[Կոնրադ I (Գերմանիայի թագավոր)|Կոնրադը]]: Նրա գահակալմանը կողմ էին Սաքսոնիայի, [[Բավարիայի դքսություն|Բավարիայի]] և [[Շվաբիայի դքսություն|Շվաբիայի]] դուքսերը: Սակայն շուտով նոր արքայի հարաբերությունները լարվեցին բոլոր դուքսերի հետ:
Օտտոնը հաջորդ տարում վախճանվեց, և հոր իշխանությունը Սաքսոնիայում ժառանգեց Հենրիխը: Դրանից անմիջապես հետո, [[Կոնրադ I (Գերմանիայի թագավոր)|Կոնրադ I-ը]] ձգտելով թուլացնել տոհմական դքսությունները, որոնք իրենց տիրույթներում ունեին բացարձակ և անկախ իշխանություն, Հենրիխից պահանջեց վերադարձնել [[Թյուրինգիա]]ն, որն իր տիրույթներին էր միացվել դեռևս հոր օրոք: Դուքսը մերժեց, և ավելին, խլեց Սաքսնոիայում և Թյուրինգիայում Մայնցի արքեպիսկոպոս [[Հատտոն I (Մայնցի արքեպիսկոպոս)|Հատտոն I-ի]] ունեցած իշխանությունը, ով թագավորի հավատարիմ վասալն էր: Հատտոնը 913 թվականին Հենրիխի հետ վիճաբանության ժամանակ մահացավ:
 
== Ծանոթագրություններ ==
1991

edits