«Տաճարականների միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Molay.jpg|250px|մինի|Pauperes commilitones Christi Templique Solomonici, Քրիստոսի ասպետների միաբանություն]]
'''Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետներ''' կամ '''Տաճարականների հոգևոր-ասպետական միաբանություն''' ({{lang-la|Pauperes commilitones Christi Templique Salomonici}}; {{lang-fr|''Ordre du Temple'' կամ ''Templiers''}}), նաև '''Տամպլիերներ''' ({{lang-fr|templiers}} «թեմփլ», տաճար, «տաճարականներ»<ref name="Տամպլիեր2">Նովիկով,1985, էջ 435</ref>), կաթոլիկական ռազմավանական<ref name="Տամպլիեր2" /> (հոգևոր-ասպետական) [[միաբանություն]] է, որը հիմնվել է [[Սուրբ Երկիր|Սուրբ Երկրում]] [[Խաչակրաց առաջին արշավանք|Առաջին խաչակրաց արշավանքից]] հետո, [[1119]] թվականին, ասպետների սակավաթիվ խմբով՝ <nowiki>[[Հյուգո դը Պեյն]]</nowiki>ի գլխավորությամբ<ref>Walter Map. De nugis curialium / ed. M. R. James, rev. C. N. L. Brooke and R. A. B. Mynors. — Oxford, 1983, էջ 54-55</ref>։ [[Հիվանդախնամների միաբանություն|Հիվանդախնամների միաբանության]] հետ միասին համարվում է առաջին կրոնական ռազմական միաբանություններից մեկը։
 
[[12]]-[[13]] դարերում միաբանությունը բավականին հարուստ էր. նրան էին պատկանում ընդարձակ հողատարածքները ինչպես [[Պաղեստին]]ի և [[Սիրիա]]յի տարածքներում, այնպես էլ [[Եվրոպա]]յում։ Միաբանությունն ուներ նաև եկեղեցական և իրավաբանական արտոնություններ` շնորհված [[Հռոմի պապ|Հռոմի պապի]] կողմից, ում անվերապահորեն ենթարկվում էր, ինչպես նաև միապետների կողմից, ում հողերում միաբանությունն ուներ հողեր և անշարժ գույք։ Միաբանությունը հաճախ իրականացնում էր Արևելքում խաչակիրների կողմից ստեղծված պետությունների ռազմական պաշտպանության գործառնություն, թեև միաբանության առաջնային նպատակը, ինչպես հռչակվել էր հիմնադրման պահին, համարվում էր ուխտագնացների պաշտպանությունը Սուրբ Հողում<ref name="Տամպլիեր2">Նովիկով,1985, էջ 435</ref>։
 
Սակայն [[1291]] թվականին խաչակիրները վտարվեցին Պաղեստինից եգիպտական սուլթան <nowiki>[[Խալիլ ալ-Աշրաֆ]]</nowiki>ի կողմից, իսկ տամպլիերներն սկսեցին զբաղվել վաշխառությամբ և առևտրով, կուտակեցին զգալի հարստություն և հայտնվեցին դժվար գույքային հարաբերությունների մեջ պապի և եվրոպական պետությունների թագավորների հետ<ref name="Տամպլիեր2"/>։
 
[[1307]]-[[1314]] թթ. միաբանության անդամները ենթարկվեցին ձերբակալությունների, կտտանքների և մահապատիժների ֆրանսիական թագավոր [[Ֆիլիպ IV|Ֆիլիպ IV-ի]], խոշոր [[ֆեոդալ]]ների և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից, ինչի հետևանքով միաբանությունը լուծարվեց [[Կլիմենտ V]] պապի կողմից [[1312]] թվականին<ref name="Տամպլիեր2"/>։
385

edits