«Հենրիխ I Թռչնորս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Ծագումը *== +== Ծագում ==)
No edit summary
Տող 12.
[[906]] թվականին Հենրիխը, որ այդ ժամանակ մոտ 30 տարեկան էր, ամուսնացավ Էրվինի կոմսի դստեր՝ Հատեբուրգի հետ: Կոմսը, հավանաբար, իշխում էր [[Մերզեբուրգ]] քաղաքի շրջակայքում: 10-11-րդ դարերի գերմանացի ժամանակագիր [[Թիտմար Մերզեբուրգցի]]ն հաղորդում է, որ Հենրիխը համառորեն աղջկան էր առաջարկում իր ձեռքն ու սիրտը՝ հանուն վերջինիս գեղեցկության և հարուստ ժառանգության օգտի: Եկեղեցական իշխանությունն արգելեց այդ ամուսնությունը, քանի որ Հատեբուրգն այդ ընթացքում արդեն հասցրել էր այրիանալ և մենաստան մտնել, սակայն դա Հենրիխին չկանգնեցրեց: Այդ ամուսնությունից ծնվեց նրանց միակ որդին՝ Թանկմարը: 909 թվականին Հենրիխն ու Հատեբուրգն ամուսնալուծվեցին: Բաժանության առիթը եղավ ամուսնության անօրինականությունը: Սակայն Հենրիխի ապօրինածին որդին եղավ իր առաջին ժառանգը: Հենրիխի եղբայրները՝ Թանկմարը և Լյուդոլֆը մահացան, որից հետո իրենց հոր միակ ժառանգը մնաց ինքը: Հասարակության մեջ իր դիրքն ամրապնդելու համար Հենրիխը որոշեց ամուսնանալ առավել հայտնի մի կնոջ հետ: Հատեբուրգն ամուսնալուծությունից հետո կրկին մենաստան մտավ, բայց նրա օժիտը Հենրիխն իրեն պահեց: Նրա նոր ընտրյալը [[Մաթիլդա Վեստֆալացի]]ն էր՝ հարուստ և հանրաճանաչ վեստֆալյան տոհմից, որը սերում էր [[սաքսեր]]ի 8-րդ դարի հռչակավոր առաջնորդ [[Վիդուկինդ Սաքսոնացի|Վիդուկինդից]]: Շնորհիվ այդ ամուսնության՝ Հենրիխն իր իշխանությունը տարածեց նաև [[Վեստֆալ]]ի վրա:
 
==Առաջին արշավանքը==
Հենրիխի առաջին ինքնուրույն արծավանքը վերաբերում է իր առաջին ամուսնության շրջանին: [[Մերզեբուրգ]] քաղաքը, որը նա ստացել էր Հատեբուրգին կնության առնելիս՝ իբրև օժիտ, սահմանակից էր [[սլավոններ|սլավոնական] [[դոլեմիններ]]ի (կամ գալոմաչ) ցեղով բնակեցված երկրամասի հետ: Արշավանքի ձեռնարկողը Հենրիխի հայրն էր՝ հերցոգ Օտտոնը: Հարձակվելով Մերզեբուրգի կողմից, Հենրիխը հեշտությամբ հաղթեց սլավոններին, սակայն դրանից հետո դոլեմիններն օգնության կանչեցին [[հունգար]]ներին, որոնք խուժեցին [[Սաքսոնիա]] և ամայացրին երկրամասը: Սաքսոնացիներից շատերը զոհվեցին կամ գերվեցին: