«Մատթեոս Զարիֆյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Special:Permalink/4183030#Անավարտի կաղապար, մաս N, ջնջվեց: {{Arm-writer-stub}} oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1894 թ. [[Կոստանդնուպոլիս|Կ.Պոլսի]] Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. Պոլսի [[Պերպերյան վարժարան]]ում, որն ավարտել է 1913-ին՝ թվականին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914-ին թվականին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է [[Ադանա]] քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914-ին թվականին անցել է [[Լիբանան]], ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառները՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
 
== Գրական գործունեություն ==
Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ [[1921]]-ին թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922-ին թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956-ին թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963-ին թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981-ին այն վերահրատրակվել է<ref>Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 71-72։</ref>։
 
== Ծանոթագրություններ ==