«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ ուղղագրական
Տող 6.
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի [[աբստրակտ]] մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, [[Ա. Մակարենկո]]ն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին [[սովետական դիդակտիկա]]յի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ:
Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլոք: Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեցարիա) և ուրիշներ: [[Բուրժուա]]կան մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, [[համակարգված ուսուցում|համակարգված ուսուցման]] ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը: Նրանց համար բնորոշ է [[էկլեկտիզմ]]ը, [[ուտիլիտարիզմ]]ը, [[համակարգված գիտելիքներ]]ի անհրաժեշտության ժխտումը:
Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է [[կրթության բովանդակություն]]ը նրա տաբերտարբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում [[ուսուցում|ուսուցման]] սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները: Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ [[գիտական դիտողականություն]], զրույց, մանկավարժական [[էքսպերիմենտ]], դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, [[անկետային մեթոդ]]: Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն [[մոդելավորում|մոդելավորման]] մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և [[գենետիկական վերլուծություն|գենետիկական վերլուծության]] բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ: Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է [[սոցիոլոգիա]]յի, [[կիբեռնետիկա]]յի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական [[հոգեբանություն|հոգեբանության]], [[ նյարդային համակարգ|բարձրագույն նյարդային համակարգ]]ի գործունեության, տարիքային [[ֆիզիոլոգիա]]յի և այլ [[գիտություն|գիտություններ]]ի նորագույն տվյալներին:
 
Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։