«Սոկրատ Աքմաքչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
Ավարտել է [[Երևանի Թատերական ինստիտուտ]]ի ռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել [[Վանաձորի դրամատիկական թատրոն|Կիրովականի թատրոն]]ում։ Երկար տարիներ ղեկավարել է [[Կիրովական]]ի (այժմ՝ Վանաձոր) թատրոնը։
 
[[1944]] թվականին հոր պահանջով Սոկրատն ընդունելության քննություններ է հանձնում [[Երևանի պետական համալսարան|պետհամալսարան]]ի պատմական ֆակուլտետի համար, որպեսզի հետագայում տեղափոխվի իրավաբանական։ Բայց, երբ նույն [[1944]]թ. բացվեց [[Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի թատերական ինստիտուտը]]ը, Սոկրատ Աքմաքչյանը փոխադրվում է թատերական ինստիտուտ, հանձնում քննություններ ռեժիսորական կուրսի համար։ Թատրոնն Աքմաքչյանին գրավել էր դեռ դպրոցական տարիներից. մասնակցել է դպրոցական ներկայացումներին՝ երրորդ դասարանից սկսած, իններորդ դասարանում հանդես է եկել «Պեպո» պիեսում՝ գլխավոր դերում։ [[1936]] թվականին, դպրոցական այս ներկայացման մեջ նրան տեսավ [[Վարդան Աճեմյան]]ը, երբ Կիրովականի թատրոնում բեմադրվում էր Լ. Միքայելյանի «Գոշը», որի մեջ մասսայական տեսարանում Սոկրատ Աքմաքչյանը հանդես էր գալիս գյուղացու դերում։
 
[[Պատկեր:Plaque for Sokrat Akmakchyan.jpg|մինի|Սոկրատ Աքմաքչյանի հուշատախտակը Վանաձորում]]