«Չափագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 8, էջ 677 oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:BritishMeasuringDevices.jpg|250px|մինի|աջից|Չափագիտոություն]]
 
'''Չափագիտություն''', գիտություն չափումների, դրանց միասնականությունն ու պահանջվող ճշգրտությունը ապահովելու մեթոդների մասին։ Չափագիտության հիմնական խնդիրներն են՝ չափումների ընդհանուր տեսության ստեղծումը, ֆիզիկական մեծությունների միավորների ու դրանց համակարգերի կազմումը (տեսական Չափագիտություն), չափման մեթոդների ու միջոցների, չափումների ճշգրտության որոշման մեթոդների, չափումների միասնականության և չափման միջոցների միատեսակության հիմունքների մշակումը (օրենսդրական Չափագիտություն), էտալոնների և չափման նմուշամիջոցների ստեղծումը, չափերի ու չափման միջոցների ստուգումը (կիրառական Չափագիտություն)։ Չափագիտության զարգացման պատմական փուլերն են՝ մետրի էտալոնի հաստատումը ([[Ֆրանսիա]], XVIII դ․ վերջ), միավորների բացարձակ համակարգի ստեղծումը ([[Գաուս Կառլ|Կ․ Գաուս]], [[1832]]), միջազգային [[Մետրական կոնվենցիա]]յի ստորագրումը ([[1875]]), [[Միավորների միջազգային համակարգ]]ի մշակումն ու հաստատումը ([[1960]])։ Դիտության, [[տեխնիկա]]յի ու արդյունաբերության զարգացման գործում Չափագիտության դերի մեծացման հետևանքով XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում մի շարք երկրներում ստեղծվել են չափագիտական հատուկ ինստիտուտներ՝ Չափերի և կշիռների գլխավոր պալատը [[Ռուսաստան]]ում ([[1893]], այժմ՝ [[Մենդելեև|Դ․ Ի․ ՄենդելեևՄենդելեևի]]ի անվ․ չափագիտության համամիութենական ԴՀԻ), ֆիզիկատեխնիկական պետական ինստիտուտը [[Գերմանիա]]յում ([[1887]]), [[Ազգային ֆիզիկական լաբորատորի]]ան [[Մեծ Բրիտանիա]]յում ([[1899]])․ Ստանդարտների ազգային բյուրոն [[ԱՄՆ]]-ում ([[1901]]) ևն։ XX դ․ ստեղծվել են նաև մի շարք Միջազգային չափագիտական կազմակերպություններ։
 
== Տես նաև ==