«Ուրցագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  4 տարի առաջ
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (փոխարինվեց: <ref → <ref (3) oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Պատկեր:2206 The Location Structure and Histology of the Thymus.jpg|մինի|աջից|280px]]
'''Ուրցագեղձ''' {{lang-lat|(''thymus'')}}- իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում [[լիմֆոցիտներ|T-լիմֆոցիտներլիմֆոցիտների]]ի
հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։
== Անատոմիա ==
Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ կոնսիստենցիայի օրգան է, մակերեսը՝ բլթավոր։ Նորածինների մոտ այն մոտավոր 15գ է, երկարությունը միջինում՝ 5սմ, լայնությունը՝ 4սմ, իսկ հաստությունը՝ 6սմ։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը, (երկարությունը հասնում է մինչև 7,5-16սմ, իսկ զանգվածը՝ 20-37գ )։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ 75 տարեկանում ուրցագեղձի զանգվածը կազմում է ընդամենը 6գ։ [[Ինվոլյուցիա]]յի ընթացքում այն կորցնում է իր գույնը, իսկ ստրոմայի և ճարպային բջիջների քանակի մեծացման հետևանքով ձեռք է բերում դեղին գունավորում։<ref>Gray H. 4c. The Thymus // (bartleby.com) Anatomy of the Human Body. — Philadelphia: Lea & Febiger, 1918.</ref>
 
Ուրցագեղձը տեղակայված է կրծոսկրի հետևում, վերին առաջային [[Միջնորմ (կենսաբանություն)|միջնորմմիջնորմում]]ում։։ Առջևից այն հպվում է [[կրծոսկր]]ի մարմնին /մինչև IV [[կող]]ի մակարդակ/, հետևից՝ [[պերիկարդ]]ի վերին հատվածին, որը ծածակում է [[աորտա]]յի սկզբնական հատվածն ու [[թոքային զարկերակ]]ը, աորտայի աղեղին ու [[բազկագլխային երակ]]ին, իսկ կողքերից՝ [[միջնորմային պլևրա]]յին։
[[Պատկեր:Gray1178.png|250px|մինի]]
Մարդու ուրցագեղձը կազմված է երկու բլթերից, որոնք կարող են սերտաճած լինել կամ ամուր հպվել միմյանց։ Յուրաքանչյուր բլթի ստորին հատվածը լայն է, իսկ վերինը՝ ավելի նեղ։ Այն ծածկված է խիտ [[շարակցական հյուսվածք]]ով, որից դեպի [[օրգան]]ի խորքն են անցնում խտրոցներ՝ բաժանելով այն բլթակների։
 
=== Արյունամատակարարում, ավշաշրջանառություն և նյարդավորում ===
Ուրցագեղձի արյունամատակարարումը կատարվում է [[ներքին կրծքային զարկերակ]]ի թիմուսային ճյուղերից(rami thymici arteriae thoracicae internae), աորտայի աղեղի, [[բազկագլխային ցողուն]]ի և վերին ու ստորին [[վահանագեղձային զարկերակ]]ների թիմուսային ճյուղերից։ Երակային արտահոսքը տեղի է ունենում ներքին [[կրծքային երակ|կրծքային]] և բազկագլխային երակների ճյուղերով։
Ավշի արտահոսքը կատարվում է դեպի շնչափողաբրոնխային և հարկրծոսկրային [[ավշային հանգույց]]ներ։
Կեղևում տեղի են ունենում լիմֆոցիտների զարգացման սկզբնական փուլերը, երբ տեղի է ունենում T-բջիջների ռեցեպտոր գենի վերադասավորումն ու դրական ընտրությունը։
Կեղևային նյութը կազմված է հետևյալ բջիջներից՝
* էպիթելյալ ծագման բջիջներ
# հենարանային բջջիջներ, որոնք ձևավորում են հյուսվածքի հենքը, առաջացնում հեմատոթիմիկ պատնեշ,
# աստղաձև բջիջներ՝ սինթեզում են թիմիկ հորմոններ՝ [[թիմոպոետին]], [[թիմոզին]] և այլն, որոնք կարգավորում են աճի գործընթացները, T-բջիջների հասունացումն ու տարբերակումը և իմուն համակարգի հասուն բջիջների ֆունկցիոնալ ակտիվությունը,
# բջիջ-«դայակներ»՝ ունեն ինվագինացիաներ, որտեղ զարգանում են լիմֆոցիտները,
* հեմոպոետիկ բջիջներ
# լիմֆոիդ շարքի բջիջներ՝ հասունացող T-լիմֆոցիտներ,
# մակրոֆագալ շարքի բջիջներ՝ տիպիկ [[մակրոֆագ]]եր, դենտրիտային և ինտեգրացվող բջիջներ։
Այս փոխազդեցությունը իրականացվում են անմիջապես նյարդային վերջավորությունների միջոցով, որոնք նյարդավորում են [[ոսկրածուծ]]ն ու ուրցագեղձը, ինչպես նաև միջնորդավորված տեղային և դիստալ ազդեցության հորմոններով։ Պեպտիդային [[հորմոն]]ները կարող են դիտվել որպես Т-լիմֆոցիտների և էպիթելյալ բջիջների ֆունկցիայի մոդուլյատորներ։
Գլյուկոկորտիկոիդները(ԳԿ) հանդիսանում են հիմնական էֆֆեկտոր գործոնները, որոնք պայմանավորում են էնդոկրին համակարգի ազդեցությունը իմուն համակարգի վրա։ Թիմուսի համար ԳԿ աղբյուր հանդիսանում է [[մակերիկամ]]ների կեղևը, սակայն հաստատված է այն փաստը, որ որոշ հորմոններ, մասնավորապես պրեգնենոլոնն ու դեզօքսիկորտիկոստերոնը, սինթեզվում են նաև ուրցագեղձում։ ԳԿ ճնշում են իմունիտետը, ինչպես նաև ուրցագեղձի շատ ֆունկցիաներ՝ բերելով նրա ատրոֆիայի։ Ուրցագեղձի վրա ԳԿ մյուս ազդեցությունները, մասնավորապես դրանց ազդեցությունը թիմուսի զարգացման և Т-լիմֆոցիտների տարբերակման պրոցեսներում, քիչ են ուսումնասիրված։
[[Սեռական հորմոն]]ները ևս ունեն ընկճող ազդեցություն։ Էկզոգեն սեռական հորմոնների ֆիզիոլոգիական կոնցենտրացիան գերազանցող դոզաները բերում են ուրցագեղձի ատրոֆիայի։ Այս ազդեցությունը պայմանավորված է [[էստրոգեններ]]ի և [[անդրոգեններ]]ի թիմոցիտների, հատկապես CD4+CD8+ ֆենոտիպերով բջիջների, ապոպտոզ առաջացնելու ունակությամբ։
Էպիֆիզի պեպտիդները դանդաղեցնում են ուրցագեղձի ինվոլյուցիան։ Նմանատիպ ազդեցություն թողնում է նաև [[մելատոնին]]ը, որը ունակ է առաջացնել օրգանի «երիտասարդացում»։<ref name="ReferenceA">Simultaneous double thymic carcinoids: a rare initial manifestation of multiple endocrine neoplasia type 1 - Springer</ref>
 
281 469

edits