«Ուրբանիզացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{միացնել|Գլոբալ ուրբանացում}}
'''Ուրբանիզացիա''' (ֆրանս․ urbanisation, լատ․ urbanus-քաղաքային, urbs- քաղաք), հասարակության զարգացման մեջ [[քաղաք]]ների դերի բարձրացման պատմական պրոցես, որն ընդգրկում է բնակչության սոցիալ–մասնագիտական, ժողովրդագրական կառուցվածքի, նրա ապրելակերպի, [[մշակույթ]]ի, արտադրողական ուժերի տեղաբաշխման, [[Տարաբնակեցում|տարաբնակեցտարաբնակեցման]]ման և այլ փոփոխությունները։
 
Ուրբանիզացումը մեծ ազդեցություն է թողնում տարբեր սոցիալ-տնտեսական ֆորմացիաների ու պետությունների զարգացման վրա, հենց քաղաքների աճի հետ են կապված քաղաքակրթության հիմնական նվաճումները։ Ուրբանիզացման, քաղաքների զարգացումը պայմանավորված են նյութական ու հոգևոր գործունեության զանազան ձևերի ու տեսակների համակենտրոնացման ու ինտեգրացման օբյեկտիվ անհրաժեշտությամբ, արտադրության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների միջև կապերի ուժեղացմամբ, որն իր հերթին բարձրացնում է սոցիալական պրոցեսների ինտենսիվությունը։ Այդ պրոցեսներն առավել արդյունավետ են ընթանում խոշոր քաղաքներում, ուր առավել արգասաբեր է գիտատեխնիկական, սոցիալ-քաղաքական, տնտեսական գործոնների, մշակութային [[ավանդույթ]]ների, բնակչության տարբեր խավերի փոխադարձ շփումն ու ներգործությունը։ Ուրբանիզացումը ունեցել է զարգացման երկու հիմնական փուլ։ Առաջին փուլում նկատվում է առավելապես քաղաքներում բնակչության համակենտրոնացման, ավելի ու ավելի ընդլայնվող մերձ-քաղաքային գոտիների հետ այդ քաղաքների օրգ․ սերտաճման, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի ու յուրահատուկ ապրելակերպի (այսպես կոչված, մետրոպոլացում) տարածման միտում։ Այդ պրոցեսում հատուկ տեղ ունի միլիոնանոց աղաքների թվի աճը։ Ստեղծվում են պայմաններ նյութական և հոգևոր բարձրագույն նվաճումների համար։ Երկրորդ փուլում (սկսած [[1960 թվական|1960]]-ական թվականից)։