«Ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
Ուսուցման շնորհիվ մարդու և կենդանիների գիտելիքները թարմանում են, ձեռք են բերվում նոր հմտություններ և կարողությունները, ինչը հանգեցնում է առավել հարմարվողական վարքի ձևավորմանը։
 
= Ուսուցման հոգեֆիզիոլոգիա =
Հոգեֆիզիոլոգիայի տեսանկյունից ուսուցումը կոմպլեքս երևույթ է, այսինքն՝ ներառում է դրդապատճառային-հուզական ոլորտը, ուշադրությունը, ինչպես ոչ կամածին, այնպես էլ կամածին, [[ընկալում]]ը, [[հիշողություն]]ը, [[մտածողություն]]ը, [[Գիտակցություն|գիտակցականգիտակցականի]]ի և [[անգիտակցական]]ի հարաբերակցությունը, հմտությունների ավտոմատացումը և որոշ այլ էլեմենտներ։
 
== Ուսուցման տեսակներ ==
Առանձնացնում են ուսուցման տարբեր տեսակները։
 
Տող 57.
Ուսուցման առանձին տեսակների համար զարգացման ընթացքում գոյություն ունեն կրիտիկական ժամանակաշրջաններ, երբ օրգանիզմը առավել զգայուն է այդ ձևերի հանդեպ։ Ուսուցման գործընթացում կարող են ձևավորվել նախկինում յուրացված գիտելիքների, կարողությունների և հմտությունների հետ նոր տեղեկատվության փոխհարաբերակցման տարբեր ձևեր։ Մասնավորապես, տեղափոխման երևույթը՝ ուսուցման հեշտացումը նախկինում ձեռք բերված փորձի և գիտելիքների շնորհիվ, և դրանք հակադիր դժվարացումը վերափոխման ժամանակ, երբ նախկինում ամուր յուրացված ստերեոտիպները դժվար են ենթարկվում փոփոխության։
 
== Ուսուցման նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներ ==
Ուսուցման մեծանիզմները շատ բազմազան են ֆիզիոլոգիական պրոցեսների և նյարդային համակարգի մասնակցող կառուցվածքների բնույթով։ Ուսումնասիրությունները պարզել են, որ ուսուցումն ընթանում է փուլերով, որոնց ընթացքում տեղի է ունենում ուսուցման ռազմավարության փոփոխություն։ Ուսուցման գործընթացի մեջ առանձնացնում են ուսուցման երկու տարբեր տիպեր՝ սահուն և թռիչքաձև։ Վերջինների շարքին են պատկանում պայծառացումը և դրոշմումը։
 
Տող 66.
Զուգորդական ուսուցման բջջային համանմանությունները կարելի է ստանալ ուղեղի բազմաթիվ կառույցներում։ Օրինակ՝ հիպոկամպի նյարդաբջիջների 40%-ը ընդունակ են ուսուցման։
 
== Ուսուցման նյարդաբանություն ==
 
Ուսուցման գործընթացին մասնակցում են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են հիշողությունը, կարճաժամկետ պատկերների ձևավորումը, հմտությունների մշակման և ավտոմատացված շարժումներն ապահովող գոյացությունները։
Տող 72.
Ուսուցմանը մասնակցող ուղեղային կարևորագույն գոյացություններից է հիպոկամպը, որն ունենալով մեծաքանակ կապեր ուղեղի բազմաթիվ հատվածների հետ, ապահովվում է տեղեկատվության փոխադրումը կարճատևից երկարատև հիշողություն։ Նշաձև կորիզը հիպոկամպի հետ միասին ապահովում է ուսուցման ընթացքում յուրացված տեղեկատվության հուզական երանգավորումը։ Զոլավոր մարմինը մասնակցում է գործողության ծրագրի մշակմանը, հմտությունների ձևավորմանը։ Տեսաթումբը կեղև է հասցնում ուսուցման ընթացքում օգտագործվող տեղեկատվության ողջ հոսքը։ Ուղեղաբնային ցանցաձև գոյացությունը և տեսաթմբի ոչ մենահատուկ կորիզները ապահովում են ընդհանուր ակտիվացման ֆոնը և այն օպտիմալ գործառնական վիճակը, որն անհրաժեշտ է ուսուցման համար։ Քունքային բլթի միջային կեղևի մակերեսն ապահովում է վերջին իրադրությունների մասին հիշողության հետքերի ժամանակավոր պահպանումը և համախմբումը։ Մեծ կիսագնդերի հարճակատային կեղևի մասնակցությունը ուսուցման գործընթացին կապված է ընթացիկ գործունեության ժամանակ աշխատանքային հիշողության ապահովման հետ։
 
== Ուսուցման խանգարումներ ==
Ուսուցման խանգարումները կապված են ուղեղային կառույցների ախտաբանության, զանազան հոգեկան խանգարումների հետ։
 
Երկարավուն ուղեղի ախտահարման դեպքում խանգարվում է «քուն-արթնություն» ընթացքը, ինչը հանգեցնում է սովորական ակտիվության ռիթմի խանգարման, ինչի պատճառով ավտոմատացված գործողությունները խափանվում են։ Միջանկյալ ուղեղի մակարդակում խանգարումները հանգեցնում են կարճատև հիշողության ձևավորման խանգարմանը։ Տեսաթմբի վնասումը համապատասխան հատվածներում բերում է հիշողության համապատասխան տեսակների կորստի։ Լիմբիական համակարգը վնասվելու դեպքում կորչում է ընթացիկ իրադարձությունները հիշելու կարողությունը։ Գլխուղեղի ճակատային բաժնի միջահիմային հատվածների ախտահարումը ուղեկցվում է կարճատև հիշողության և մտապահման դիրքորոշումների կորստով։
Կան տարբերություններ միջկիսագնդային ախտահարումների միջև. ձախ կիսագնդի վնասումը հանգեցնում է կամային և բարդ մտապահումներ պահանջող ուսուցումը, իսկ աջի գործառությաների կատարման թուլացման դեպքում՝ ոչ կամային ավտոմատացված տարրական մտապահումներ պահանջող ուսուցումը։
 
Տող 83.
 
== Գրականություն ==
* Գրիգորյալ Վ.Հ. Հոգեֆիզիոլոգիա; Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007
* Блум Ф., Лейзерсон А., Хофстедтер Л.; М.; Издательство "Мир" 1988
* Основы психофизиологии։ Отв. ред. Ю.И. Александров.; М.։ ИНФРА-М, 1997
 
[[Կատեգորիա:Հոգեբանություն]]