Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
 
== Ռելիեֆը ==
Ուկրաինայի տարածքի մեծ մասը զբաղեցնում են սովորական հարթավայրեր, [[ծովի մակարդակ]]ից միջինում 175 մ բարձրությամբ։ Հարթավայրերը շրջապատվաշ են լեռներով արևմուտքում և հարավում։ Ուկրաինայի տարածքում գտնվող հարթավայրերի մեծ մասը տեղաբաշխված են [[Արևելաեվրոպական հարթավայր]]ի հարավ արևմտյան մասում։ Հարթավայրերը ունեն բազմաթիվ բարձրադիր և ցածրադիր շրջաններ, որոնք առաջացել են [[Արևելաեվրոպական պլատֆորմ]]ի հիմքերի ոչ հավասար բյուրեղացման հետևանքով։
Ուկրաինայի տարածքում են գտնվում հետևյալ ցածրավայրերը՝ հյուսիսում [[Պոլեսյան ցածրավայր|Պոլեսյան]], երկրի կենտրոնում [[Մերձդնեպրյան ցածրավայր|Մերձդնեպրյան]] և հարավում [[Մերձսևծովյան ցածրավայր]]երը։ Ուկրաինայի տարածքի բարձրավայրերն են՝ [[Վոլինյան բարձրավայր|Վոլինյան]], [[Պոդոլյան բարձրավայր|Պոդոլյան]], [[Մերձդնեպրյան բարձրավայր|Մերձդնեպրյան]], ինչպես նաև հետևյալ բլրաշարերը՝ [[Տովրի]]ները արևմուտքում, [[Սլովեչանսկ-Օվրուչանսկի բլրաշար]]ը հյուսիսում, [[Դոնեցի բլրաշար]]ը և [[Մերձազովյան դաշտավայր]]ը հարավ արևելքում։
Երկրի տարածքի մոտ 5 % զբաղեցնում են լեռները՝ Ուկրաինյան [[Արևելյան Կարպատներ|Կարպատները]] (բարձրությունը՝ 2061 մ) հարավ-արևմուտքում և [[Ղրիմի լեռներ]]ը [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզու]] հարավում։
266 264

edits