«Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 58.
 
== Արդյունաբերական հեղափոխություն ==
[[Կոմունիստական կուսակցության]] ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսական կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ ՈւԽՍՀ-ում հիմնականում կառուցվեց սոցիալիստ, հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանա-ֆաշիստական զորքերը օկուպացրել են Ուկրաինան (1941—44)։ Ծավալվել է պարտիզանական շարժում։ Մինչև 1943-ի աշուն սովետական զորքերն ազատագրեցին Ձախակողմյան Ուկրաինան, 1944-ի հոկտեմբերին՝ ողջ հանրապետությունը։ 1945-ի հունիսին Անդրկարպատյան Ուկրաինան վերամիավորվեց ՈւԽՍՀ-ի հետ։ 1954-ին նրա կազմի մեջ մտավ [[Ղրիմ]]ը։ [[1945]]-ին ՈւԽՍՀ դարձավ [[ՄԱԿ]]-ի անդամ։ 1983-ի հունվարի 1-ին Ուկրաինայի կոմկուսի շարքերում կար 2936404 կուսանդամ և 101577 թեկնածու, ՈւԼԿԵՄ շարքերում՝ 6,7 միլիոն կոմերիտական։ Հանրապետությունում կա 25,34 միլիոն արհմիութենական։ ՈւԽՍՀ ժողովուրդները, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների հետ միասին, ետպատերազմյան հնգամյակներում հասել են զգալի հաջողությունների կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ ՈւԱԱՀ պարգևատրվել է Լենինի 2 (1954, 1958), Հոկտեմբերյան հեղափոխության ([[1967]]) և ժողովուրդների բարեկամության ([[1972]]) շքանշաններով։ Աոցիալիստական շինարարության տարիներին ՈւԽՍՀ դարձել է բարձր զարգացած ինդուստրիալ-ագրարային հանրապետություն, զարգացած տնտեսական կապեր ունի ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ։ 1980-ին նրա արդյունաբերության արտադրանքի ծավալը գերազանցել է [[1940]] թվականին մակարդակը 14, 1913-ինը՝ 104 անգամ։
[[Պատկեր:Cernobylmb.jpg|մինի|ձախից|[[Չեռնոբիլի ատոմակայան]]]]
Հանրապետության արդյունաբերությունը հենվում է հզոր վառելիքաէներգետիկ բազայի վրա, հատկապես [[Դոնբաս]]ի քարածուխը, ինչպես նաև բնական գազն ու նավթը։ Խոշորագույններից են Ուգլեգորսկի, Զապորոժիեի, Կրիվոյ ռոգի II, Բուրշտինսկի, Զմիևկայի, Զուևոյի, Մերձդնեպրյան, Վորոշիլովգրադի, Ատարոբեշևի ջերմակայանները։ Դնեպրի վրա ստեղծված է հէկերի կասկադ։ 1977-ից հոսանք է տալիս [[Չեռնոբիլ]]ի [[ԱԷԿ]]-ը, կառուցվում են (1983) Հարավ-Ուկրաինական, Խմելնիցկիի, Զապորոժիեի են ԱԷԿ-ները։ ՈւԽՍՀ ունի հզոր սև մետալուրգիա (Դոնցեկ-Մերձդնեպրյան շրջան)։ Գունավոր մետալուրգիան արտադրում է թեթև մետաղներ, սնդիկ։ Հատկապես զարգացած է ծանր, էներգետիկ, տրանսպորտային մեքենաշինությունը, տրակտորների և գյուղատնտ․ մեքենաների, սարքերի արտադրությունը (Նովոկրամոտորսկի և ժդանովի ծանր մեքենաշինական, Խարկովի տրակտորի և «էլեկտրոտյաժմաշ», Վորոշիլովգրադի ջերմաքարշաշինական, Գոռլովկայի լեռնաարդյունահանման սարքերի են)։ Քիմիական արդյունաբերությունը թողարկում է հանքային պարարտանյութեր, " քիմիական թելեր, սինթետիկ խեժեր, պլաստմասաներ, ներկեր, ռետինե իրեր ևն։ Զարգացած են սննդի և թեթև արդյունաբերությունները։ Զարգանում է մանրէաբանական սինթեզի արդյունաբերությունը։
 
== Գյուղատնտեսություն ==
Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ աճել է 2,1 անգամ։ 1980-ին գյուղատնտեսության մեջ աշխատում էր 408,8 հազար տրակտոր (1940-ին՝ 94,6 հազար), 89,9 հազար կոմբայն (33,4 հազար), 230,8 հազար բեռնատար ավտոմեքենա (54,9 հազար)։[[Պատկեր:ВДНХ. Павильон №58 («Украина»).jpg|250px|մինի|ձախից]] ՈւԽՍՀ գյուղատնտեսական հողերը 42,1 միլիոն հեկտար էին (տարածքի 70%֊ը), այդ թվում ցանքերը՝ 33,3 միլիոն հեկտար, խոտհարքները՝ 2,1 միլիոն հեկտար, արոտավայրերը՝ 4,6 միլիոն հեկտար (1983)։ Ոռոգելի հողատարածությունը 1980-ին 2014 հազար հեկտար էր։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ դաշտավարության բաժինը 45% է, անասնապահությանը՝ 55% ։ Զգալիորեն աճել է պտղատու այգեգործությունը և խաղողագործությունը։ Չորացված հողերը 1980-ին կազմել են 2539 հազար հեկտար։ Կարեոր տեղ է գրավում դեղաբույսերի և եթերայուղային կուլտուրաների մշակությունը։ Անասնապահությունից հատկապես զարգացած է տավարաբուծությունը։
Արդյունաբերական կենտրոնների շուրջ ստեղծվել են անասնապահական համալիրներ, հատկապես միս և ձու արտադրող ձեռնարկություններ։ Տրանսպորտի հիմնական տեսակը երկաթուղայինն է (1980-ին 22,55 հազար կւ)։ Ուկրաինայի ծովային նավահանգիստներ [[Օդեսա]]յի, Նիկոլաեի, Իլյիչովսկի, ժդանովի, Խերսոնի միշոցով իրականացվում են ԽՍՀՄ ծովային առետրական կապերը։ Գետային նավարկելի ուղիների ընդհանուր երկարությունը 4,9 հազար կւէ է (1980), ավտոճանապարհներինը՝ 209,8 հզ․ կւէ, այդ թվում կոշտ ծածկով՝ 165,7 հզ․ կւէ։ Զարգացած է օդային տրանսպորտը։ ՈւԽՍՀ-ով են անցնում խողովակաշարեր, որոնցով հանրապետությունը կապվում է Հյուսիսային Կովկասի, Պովոլժիեի, Ուրալի հետ։ Հանրապետության տարածքով է անցնում «Դրուժբա նավթատար խողովակաշարը» (690 կւ)։ Բնակչության կենսամակարդակը անընդհատ բարձրանում է։ 1980-ին, 1970-ի համեմատությամբ, ազգության եկամուտն աճել է 1,5, մանրածախ առետուրը՝ 14, մեկ շնչի հաշվով՝ 8,6, ավանդների գումարը խնայդրամարկղներում՝ 360 անգամ (1940-ի համեմատությամբ)։ 1980-ի վերշին քաղաքների բնակֆոնդը կազմել է 441, 1 միլիոն г/2։ [[1897]]-ի մարդահամարով 9—49 տարեկանների 27,9%֊ն էր գրագետ (1939-ին՝ 88,2, 1979-ին՝ 99,9%-ը)։ 1914—15 ուս․ տարում Ուկրաինայում կար 26,1 հազար դպրոց (2,6 միլիոն սովորող), 577 միջնակարգ, 88 միջնակարգ մասնագիտական, 27 բարձրագույն ուսումնական հաստատություն։
== Կրթություն և գիտություն ==
Խորհրդային իշխանության հաստատումից հետո ստեղծվեցին ազգային լեզվով ուսուցման դպրոցներ։ 1980-ին նախադպրոցական հաստատություններում դաստիարակվում էր 2444 հազար երեխա։ 1982—83 ուս․ տարում 22,5 հազար հանրակրթական դպրոցում սովորում էր 7,4 միլիոն աշակերտ, 1112 պրոֆտեխ․ ուսումնարաններում՝ 642,5 հազար, 728 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունում՝ 795,4 հազար սովորող, 146 բուհերում՝ 884,9 հզ․ ուսանող։ ՈւԽՍՀ ԳԱ ցանցում և բուհերում 1980-ին կար 195,8 հազար գիտաշխատող։ Զգալի զարգացում են ստացել մշակութային հիմնարկները։ 1982-ին գործում էր 84 [[թատրոն]], 27,7 հազար կինոսարքավորում, 26,1 հազար, ակումբային հիմնարկ։ Խոշորագույն գրադարաններն են․ ՍՍԿԿ անվան Ուկր․ ՍՍՀ պետական գրադարանը (հիմնվել է 1866-ին, 1729,1 հազար կտոր գիրք և ամսագիր), ՈԻԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտական գրադարանը (ավելի քան 6 միլիոն կտոր գիրք-ամսագիր)։ 1982-ին եղել է 26,1 հազար մասսայական գրադարան (393,8 միլիոն կտոր գրականություն) և 168 թանգարան։ 1982-ին լույս է տեսել 8239 անուն գիրք ու գրքույկ՝ 144,8 միլիոն տպաքանակով (1940-ից 3 անգամ ավելի)։ Թողարկվել է 199 ամսագիր՝ 185,0 միլիոն տարեկան տպաքանակով, 1778 թերթ՝ 22682 հազար միաժամանակյա տպաքանակով (տարեկան տպաքանակն՝ 4325 միլիոն օրինակ)։ Գրքերը, հանդեսներն ու թերթերը լույս են տեսնում ուկրաիներեն (ավելի քան 2/3-ը), [[ռուսերեն]], [[մոլդավերեն]], ինչպես նաև մի քանի օտար լեզուներով։ Ուկրաինայի ռադիոհեռագրական գործակալությունը և գրապալատը գործում են 1922-ից, Կիևում։ Առաջին ռադիոհաղորդումները տրվել են 1924-ին, [[Խարկով]]ում։ Ներկայումս հաղորդումները արվում են ուկրաիներեն, ռուսերեն, մոլդովերեն, հունգարերեն, գերմաներեն, անգլերեն։ 1951-ին շարք է մտել Կիևի հեոուսաակենտրոնը։ 1983-ի հունվարի 1-ին հանրապետությունում եղել են 3843 հիվանդանոցային հիմնարկ՝ 644,2 հազար մահճակալով (1940-ին 2498 հիվանդանոց՝ 157,6 հազար մահճակալով), որտեղ աշխատել են 194,2 հազար բժիշկ ե 511,1 հազար միջին բուժանձնակազմ (1940-ին 35,3 հազար բժիշկ և 100,8 հազար միջին բուժանձնակազմ)։ ճանաչված են Ղրիմի հիվանդանոցի ափի, Օդեսայի կուրորտային շրջանի, [[Եվպատորիա (քաղաք, Ուկրաինա)|Եվպատորիայի]], [[Սակի (քաղաք, Ուկրաինա)|Սակիի]], [[Տրուսկավեց (քաղաք, Ուկրաինա)|Տրուսկավեցի]] և այլ աոողջարանները։