«Ուլտրաձայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (2)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Ուլտրաձայն''', անդրաձայն, գերձայն, [[գազեր]]ում, [[հեղուկներ]]ում և [[պինդ մարմիններ]]ում [[առաձգական տատանումներ]], որոնց հաճախությունը 20 կհց-ից ավելի է։ [[Մարդու ականջ]]ը անդրաձայն չի ընկալում։ Որոշ կենդանիներ ([[չղջիկներ]], [[ձկներ]], [[միջատներ]] և այլն) կարող են այն ընկալել և հաղորդել։ Անդրաձայնային տատանումներն առկա են [[քամի|քամու]], [[ջրվեժ]]ի, [[ծովային ալեբախություն|ծովային ալեբախության]] աղմուկում, ինչպես նաև առաջանում են հաստոցների, հրթիռային և այլ շարժիչների աշխատելու ժամանակ։
 
Անդրաձայն սովորական ձայնից տարբերվում է ալիքի կարճությամբ, ուստի օժտված է մի շարք առանձնահատկություններով՝ մեծ էներգիայով, խրձաձև խտանալու ունակությամբ և այլն։ Տատանումների հաճախությունից կախված անդրաձայնի բնորոշ հատկություններն են տարասեռ կառուցվածքներից կլանումը, բեկումը, անդրադարձումը։
== Ուսումնասիրման պատմություն ==
Անդրաձայնն առաջին անգամ ուսումնասիրել է ռուս ֆիզիկոս [[Պավել Լեբեդև]]ը՝ 20-րդ դարի սկզբին, իսկ գործնականում կիրառվել է ուշ՝ ֆրանսիացի ֆիզիկոս [[Պոլ Լանժևեն]]ի կողմից։
Տող 11.
[[Գործնական բժշկություն|Գործնական բժշկության]] մեջ հիմնականում կիրառում են անդրաձայնի փոքր չափաքանակներ, որոնք ակտիվացնում են հյուսվածքներում ներբջջային գործընթացները ([[սպիտակուցների կենսասինթեզ]], կենսաբանական ակտիվ նյութերի առաջացում, [[ֆերմենտներ]]ի ակտիվության ուժեղացում և այլն)։ Անդրաձայնի բուժիչ չափաքանակն ունի արտահայտված [[ցավամոքում|ցավամոքիչ]], անոթալայնիչ, հակաբորբոքային, ներծծող, հակաքորային ազդեցություն, ինչպես նաև խթանում է վնասված օրգանների ու հյուսվածքների վերականգնումը։
 
Անդրաձայնի ազդեցության գոտում ուժեղանում է մաշկի և լորձաթաղանթների թափանցելիությունը, որը նպաստում է մաշկի միջոցով [[դեղանյութեր]]ի հյուսվածքներ ներմուծելուն։
==== Անդրաձայնով բուժում ====
{{Հիմնական|Գերձայնային բուժում}}
Բուժման այդ մեթոդը կոչվում է [[ֆոնոֆորեզ]] ([[անդրաֆոնոֆորեզ]])։ Ընդ որում անդրաձայնի և դեղանյութերի զուգակցված ազդեցությունն ուժեղացնում է բուժարարողության ազդեցությունը։ Բուժման ընթացքում, հատկապես առաջին բուժարարողության ժամանակ, երբեմն առաջանում են հոգնածության զգացողություն, քնկոտություն, գլխապտույտ, որի մասին պետք է տեղեկացնել բժշկին։ Անդրաձայնային բուժումը խորհուրդ չի տրվում քաղցած վիճակում։
 
==== Ախտորոշում ====
[[Պատկեր:Echograaf.jpg|thumb|220px|Ուլտրաձայնային ախտորոշիչ սարք]]
Օրգանիզմի փափուկ հյուսվածքներ (առանց էական կլանման) թափանցելու և պինդ, տարասեռ կառուցվածքներից անդրադառնալու անդրաձայնի հատկությունը կիրառվում է ախտորոշիչ նպատակներով։ Անդրաձայնային ախտորոշումը լրացնում է [[ներքին օրգաններ]]ի հետազոտման հիմնական՝ [[ռենտգենախտորոշում|ռենտգենախտորոշման]] մեթոդը, իսկ երբեմն դրա նկատմամբ ունենում է էական առավելություններ։
Տող 22.
Գործնականում որևէ կողմնակի ազդեցության լրիվ բացակայությունը հնարավորություն է տալիս կատարել մարմնի ցանկացած հատվածի բազմակի անդրաձայնային հետազոտություններ, ինչպես նաև [[Հղիություն (մարդ)|հղիության]] բոլոր շրջաններում որոշել երեխայի սեռը, դիրքը և գլխի չափերը։ Uային գերզգայուն սարքերով հնարավոր է ստանալ փափուկ հյուսվածքների պատկերը՝ [[էխոգրամա]]ն, [[սոնոգրամա]]ն (սկանոգրամա), հետևել շարժվող օբյեկտներին ([[սիրտ]], [[արյուն]]), օրինակ՝ սրտի կծկումների հաճախությանը, խոշոր անոթներում արյան հոսքի արագությանը։
 
Անդրաձայնով բավականին ստույգ որոշվում են ներքին օրգանների և նրանց մասերի չափերը, [[ուռուցքներ]]ի, [[արյունազեղումներ]]ի, օտար մարմինների, քարերի առկայությունը, որոնց շնորհիվ մեթոդը լայն ճանաչում է ստացել և ներդրվել է բժշկության շատ բնագավառներում ([[վիրաբուժություն]], [[ակնաբանություն]], [[մանկաբարձություն]] և [[գինեկոլոգիա]], [[ուռուցքաբանություն]], [[մարզական բժշկություն|մարզական]] և [[տիեզերական բժշկություն]] և այլն)։
== Արդյունաբերական ուլտրաձայներ ==
[[Արդյունաբերություն]]ում կիրառվող կամ արտադրությունում կողմնակիորեն առաջացած ցածր հաճախային ձայնածավալի անդրաձայները (20-30 կհց) տարածվում է օդում և ազդում ոչ միայն շփման գոտում, այլև մարմնի ամբողջ մակերևույթի, այդ թվում [[լսողության օրգաններ]]ի և [[անդաստակային ապարատ]]ի վրա։ Անդրաձայնի (նույն ընդգրկույթի) ոչ մեծ չափաքանակները, հատկապես, եթե դրանք երկարատև են և բազմիցս կրկնվում են, կարող են աշխատողի վրա ունենալ ընկճող ազդեցություն, որն արտահայտվում է թուլությամբ, քնկոտությամբ, աշխատունակության նվազմամբ և այլն։
=== Աշխատանքային անվտանգություն ===
Ցածրահաճախային անդրաձայները կիրառելիս պետք է հաշվի առնել հիգիենային նորմավորումը և օգտագործել պաշտպանական միջոցներ։ Մարմնի բաց հատվածների միջոցով անդրաձայնի ազդեցությունը բացառելու համար նախատեսվում է արտահագուստ։ Բացի այդ, անդրաձայները կիրառող կամ առաջացնող սարքերը և մեքենաները հատուկ էկրաններով մեկուսացվում են աշխատողներից։
{{ՀԲՀ}}