«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 64.
[[Մոնղոլներ]]ը քաղաքական ասպարեզ իջան դեռևս [[11-րդ դար]]ի վերջին։ [[13-րդ դար]]ում մոնղոլական ցեղերը միավորվեցին մեկ միության մեջ, որը գլխավորեց [[Թեմուչին]]ը։ [[1206]] թվականին նա ընտրվում է թագավոր և կոչվում [[Չինգիզ խան]]։ Նա կարողանում է մոնղոլական միությունը վերածել մի հզոր ռազմական պետության, որը դառնում է ամբողջ աշխարհի ահ ու սարսափը։ Իր կառավարման տարիներին ([[1206]]-[[1227]]) նա գրավում է [[Հյուսիսային Չինաստան]]ը, [[Խորեզմշահեր]]ի տարածքները, [[Միջին Ասիա]]ն և այլն։ Նրան հաջորդած Մեծ խաները՝ [[Ուգեդեյ]]ը, Գույքը և մյուսները գրավում են նորանոր տարածքներ՝ աստիճանաբար մոտենալով [[Բաղդադ]]ին։
 
[[1251]] թվականին գահն անցնում է Չինգիզ խանի թոռանը՝ [[Մունգքե]]ին, ով նպատակ էր դրել գրավել Բաղդադը և վերացնել խալիֆայությունը։ Այդ գործը նա հանձնարարում է իր եղբորը՝ [[Հուլաղու խան]]ին, ով [[1253]] թվականին [[Մոնղոլիա]]յից շարժվեց դեպի Բաղդադ։ Հուլաղուն [[1256]] թվակնինթվականին գրավում է ասսասիների գլխավոր կենտրոնները և վերացնում է նրանց։ Լուծելով այս հարցը նա [[1257]] թվականին վերջնագիր ուղարկեց խալիֆա Մուսթասիմին՝ պահանջելով անձնատուր լինել։ Վերջինիս պատասխանը խուսափողական էր, որը սակայն ընկալվեց որպես մերժում և [[1258]] թվականին Հուլաղուի զորքերն արդեն Բաղդադի դարպասների մոտ էին։ Գիտակցելով կախված վտանգը նրանք բանակցություններ առաջարկեցին, բայց արդեն ուշ էր։ [[1258]] թվականին փետրվարի 10-ին մոնղոլները ներխուժեցին Բաղդադ։ Քաղաքն ավերվեց և հրկիզվեց։ 5 օր շարունակ քաղաքը ավերվեց և թալանվեց։ Խալիֆ Մուսթասիմը մահապաժի ենթարկվեց։ Նրա հետ սպանվեցին Աբբասյան ընտանիքի բոլոր արու անդամները, պաշտոնյաները։ Եվ այսպես 558 տարի գոյատևած Աբբասյան խալիֆայությունը դադրեց գոյություն ունենալ։ Նրա կործանումը դարձավ պատմական իրողություն։
 
== Աղբյուրներ ==