«Որսամիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Որսամիս''', վայրի [[թռչուններ]]ի ([[կաքավ]], աքար, ցախաքլոր, [[լոր]], վայրի [[սագ]] և բադ, [[մորակտցար]] ևն) և վայրի [[կենդանիներ]]ի ([[Նապաստակներ|նապաստակ]], [[վարազ]], քարայծ ևն) [[միս]]։ Վայրի թռչնի միսն ի տարբերություն ընտանի թռչնի մսի, ունի ավելի մուգ երանգ, յուրահատուկ համ, պարունակում է ավելի շատ [[սպիտակուցներ]] և քիչ [[ճարպ]]։ Էգ թռչնի միսն ավելի նուրբ և փափուկ է, քան արուինը (վերջինս աչքի է ընկնում վառ փետուրներով և մսեղիքի խոշորությամբ)։ Խամրած և գորշ կտուցով, փոս ընկած [[աչք]]երով, կանաչավուն [[մաշկ]]ով, [[բորբոս]]ով, անդուր հոտով մսեղիքը պիտանի չէ իբրև [[սննդամթերք]]։
Որսամիսը հաճախ տապակում են, երբեմն խաշում կամ տարբեր սոուսներով ջեռեփում։ Քանի որ որսամիսը սովորաբար ճարպոտ չէ, ապա ամբողջ մսեղիքը (կամ միայն կրծքամասը) գիրուցում են կամ փաթաթում [[խոզ]]ի անալի ճարպով (կապելով թելով)։ Որսամիսով սառը կերակրատեսակը մատուցում են մայոնեզով զանազան պտուղների և բանջարեղենի մարինադի հետ։
 
{{ՏՏՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Մսամթերք]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Որսամիս» էջից