«Որոգայթ փառաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Shahamir Shahamiryan.jpg|300px|մինի|[[Շահամիր Շահամիրյան]] ]]
'''Որոգայթ փառաց''', [[Բուրժուազիա|բուրժուբուրժուական]]ական սահմանադրական հանրապետության առաջին նախագիծը հայ իրականությունում, [[Մադրաս]]ի խմբակի ծրագրային երկը։
 
== Պատմություն ==
Որոգայթ փառացը [[18]]-րդ դարի [[2]]-րդ կեսի հայ բուրժուական լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։ Վերահրատարակվել է [[1913]] թվականին, [[Թիֆլիս]]ում։ Շարադրել է [[Շահամիր Շահամիրյան]]ը արեմտաեվրոպական լուսավորական գաղափարների ազդեցությամբ։ Հրատարակվել է Մադրասում, Շ․ Շահամիրյանի որդի [[Հակոբ Շահամիրյան|ՀակոբՀակոբի]]ի «Որոգայթ Փառաց»-ի տիտղոսաթերթը անունով, [[1788]]—[[1789]] թվականներին։
 
== Բովանդակություն ==
Ընդարձակ առաջաբանում դատապարտվում են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվում [[թուրք]]-[[Պարսկաստան|պարսկպարսկական]]ական բռնակալությունից [[Հայաստան]]ի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ և բուն մասը սահմանադրության նախագիծն է, որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, [[զինված ուժեր]]ի կազմակերպման հարցերը և այլն։ Ապագա հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին հռչակվում, վերացվում էին դասային աստիճանավորումները։ Նրանք ունենալու էին խոսքի, դավանանքի, անձի և գործունեության լիակատար ազատություն։ Սակայն բոլոր պաշտոնները վարելու էին լուսավորչական հայերը։ Հողի սեփականատեր կարող էին լինել դարձյալ նրանք, իսկ այլադավաններն ու այլազգիները կունենային միայն հողի վարձակալման իրավունք։ Ընտրվելու իրավունքը սահմանափակվելու էր սոսկ բարոյական հատկանիշներով։ Պատգամավորները ընտրվելու էին 3 տարով։ Կառավարման մարմինները ընտրվելու էին պատգամավորներից։ Գերագույն և [[օրենսդիր իշխանություն]]ը իրականացնելու էր Հայոց տունը՝ պառլամենտը, Նախարարությունը՝ մինիստրների խորհուրդը՝ գործադիր իշխանությունը։ Հայոց տունն ունենալու էր իր նախագահությունը՝ կազմված 14 տանուտերից։ Նախարարությունը բաղկացած էր լինելու նախարարից և 12 տեղակալից։ Նախարարը համարվում էր նաև երկրի արտաքին գործերի մինիստրը և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Հայոց տունը հսկելու էր նախարարության գործունեությունը և իրավունք ուներ փոխելու օրինախախտ կառավարությունը։ Քաղաքական նկատառումով նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մի այլ՝ բացառիկ տարբերակ, հին հայկական արքայատների, մասնավորապես [[Բագրատունիներ]]ի շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտըրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այդ բացառության նպատակն էր՝ շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր Հերակլ 2-րդին, որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։ Նախագծում արված են կառավարման այլ մարմինների, դատարանների կազմակերպման կարգը, դրանց կառուցվածքն ու իրավասությունները։ Հիմնվելու էին (ընտրությամբ) մայր կամ բարձրագույն դատարան, տեղերում՝ մնայուն, քրեական գործերի համար երդվյալների դատարաններ։ Դատավարությունն ընթանալու էր գրավոր, մեղադրյալն ունենալու էր դատապաշտպան։ Բազմաթիվ հոդվածներ նվիրված են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին և այլն։ Եկեղեցին բաժանվելու էր պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ [[Կրթություն]]ը բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց [[սեռ]]ի տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու [[բժշկություն]]ը հոգալու էր պետությունը։ Հանրապետության գլխավոր նեցուկը դիտվում էր մշտական զորաբանակը (90 հազար զինվոր), որը համալրվելու էր վիճակահանությամբ (100 տղամարդուց՝ 5-ը, ռազմ, ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=647}}